Ղարաբաղի հարցով ռուսական կողմը կրկին կակտիվանա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապած՝ ռուսական կողմի մի քանի ամիս շարունակվող ակտիվությունը վերջին շրջանում հարաբերականորեն մարել է: Սակայն ասել, որ ռուսական պլանը (կամ նախաձեռնությունը) օրակարգից դուրս է եկել, միանշանակ սխալ կլինի: Գործընթացը կարծես թե տեղափոխվել է ընդհատակ, ինչպես հենց ռուսական կողմն էր ժամանակին արձանագրում՝ «Ղարաբաղյան հակամարտության թեման լռություն է պահանջում»:
Այժմ կարծես հենց այդ լռության փուլն է, ավելին՝ Ռուսաստանի՝ «առաջին ջութակի» դերը դեռևս պահպանվում է: Հատկանշական է, որ համանախագահներից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է՝ փորձելով առաջ տանել բանակցային գործընթացը: Ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն հերթական անգամ ստանձնեց և մինչ օրս իրականացնում է այս դերակատարումը, ինչի հետ կապված՝ առկա է մյուս համանախագահների առնվազն լուռ համաձայնությունը: Նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ-ն և տարաբնույթ խնդիրների (միգրացիա, ահաբեկչություն, Brexit) մեջ մխրճված ԵՄ-ի համար Հարավային Կովկասը, իր խնդիրներով հանդերձ, մղվել է երկրորդ պլան, ինչից փորձում է օգտվել Ռուսաստանը: Կարծում եմ՝ միարժեք չէ նաև այն, թե նույն ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին ձեռնտու չէ ռուսական նախաձեռնությունը, քանզի Մոսկվայի թե՛ հաջողության, թե՛ ձախողման դեպքում հնարավոր կլինի դիվիդենտներ քաղել, իսկ հակամարտության կողմերից առնվազն մեկը դժգոհ կմնա Ռուսաստանից:
Ղարաբաղյան թեմայի հարաբերական ստվերումը կարելի է նաև կապել ռուս-ամերիկյան համատեղ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող սիրիական ճգնաժամի ուղղությամբ ջանքերի մեծացմամբ: Վերջին մեկ ամսում ակտիվ բանակցությունների միջոցով կողմերը կարողացան հասնել նշանակալի պայմանավորվածությունների, այդ թվում ժամանակավոր հրադադարի հաստատման:
Մի կողմից սիրիական ուղղությամբ որոշակի առաջընթացը, մյուս կողմից առաջիկայում նախատեսված տարբեր հանդիպումները (ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպումը Նյու Յորքում, Պուտինի այցը Երևան և այլն) հիմք են տալիս ենթադրելու, որ ներկայիս հարաբերական լռությունը ոչ այլ ինչ է, քան «անդորր՝ փոթորկից առաջ»: Ամենայն հավանականությամբ մոտակա շրջանում` ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեից հետո, ռուսական կողմը կրկին բացահայտ ակտիվություն կդրսևորի, իսկ դիվանագիտական խողովակներով ընթացող խորհրդակցությունների արդյունքները կդառնան հրապարակային:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ