Անկախության 25 ամյակ. նշանակում է, որ բոլորը պետք է իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնեն
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանի հետ` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և համատեղ հնարավոր գործողությունների մասին:
- Այս օրերին տոնում ենք Հայաստանի անկախության 25 ամյակը: Հայության ճակատագրում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան. Արցախը ազատագրվեց, սփյուռքահայությունը կարողացավ ավելի սերտացնել հարաբերությունները մայր հայրենիքի հետ: Ի՞նչ կասեք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անելիքների մասին:
- Ինչպես որ մարդու համար է 25 տարեկանը բավականին լուրջ սահման, որից հետո նա մտնում է հասուն կյանք, այնպես էլ 25 տարին լուրջ ժամանակաշրջան է պետության համար: Բնական է, որ այս ընթացքում եղել են ձեռքբերումներ և բացթողումներ: Եթե խոսում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, ապա կարելի է ասել, որ, այո՛, մեր հաջողությունները որոշակի իմաստով պայմանավորված են հենց այս հանգամանքով: Այսինքն, եթե մենք այսօր ունենք ազատ Արցախ, որը հայության համար այս 25 տարիների հիմնական ձեռքբերումն էր, միանշանակ է, որ կա այդ եռամիասնությունը: Արցախը ազատ չէր լինի, եթե նրա հետևում կանգնած չլիներ Հայաստանը, իսկ Հայաստանին էլ բավականին օգնեց Սփյուռքի օժանդակությունը: Արդյունքում 25 տարվա ընթացքում ունեցանք պետականություն, բանակ, տնտեսություն, չնայած թույլ զարգացող, բայց ունենք:
Այս բոլորի հետևում կարող ենք տեսնել եռամիասնության ազդեցությունը, որովհետև գիտենք սփյուռքի և՛ ներդրումների մասին այն ծանր տարիներին՝ 1990-ականների սկզբին, և՛ դրանից հետո, թե՛ սփյուռքահայ կազմակերպությունների, թե՛ Սփյուռքի տարբեր գործիչների կողմից: Նույնն էլ Արցախի մասով, բոլորին հայտնի են, օրինակ, «Հայաստան» հիմնադրամի ծրագրերը: Մյուս կողմից կարող ենք ասել, որ կան նաև բազմաթիվ խնդիրներ: Եթե խոսում ենք Արցախի մասին, ապա Արցախի հարցը վերջնական կարգավորված չէ, և աշխատանքներ են տարվում Արցախի պետականության ճանաչման ուղղությամբ, ինչը շատ դեպքերում նորից կախված է տարբեր կազմակերպություններում սփյուռքի լոբբինգից: Ընդ որում, սփյուռքի լոբբինգը նույնպես պայմանավորված է Արցախով և Հայաստանով: Եթե ժամանակին խոսում էինք միայն Միացյալ Նահանգներում լոբբիստական կառույցների մասին, ապա վերջին տարիներին, օրինակ, դա ուժեղացվում է Եվրոպայում, ինչը պայմանավորված է, իր հերթին, Արցախի գոյությամբ և Հայաստանի անկախ պետականության գոյությամբ: Սրանով կուզենամ ասել, որ մեկի հզորությունը կապված է մյուսի հզորության հետ:
- Պարբերաբար անցկացվում են Հայաստան-Սփյուռք համաժողովը, համահայկական խաղերը, 2008-ին ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը: Այս ամենն ավելի նպաստեց ՀՀ-Սփյուռք կապերի սերտացմանը:
- Այո՛, Սփյուռքի նախարարության ստեղծումը շատ անհրաժեշտ էր և պայմանավորված էր նրանով, որ Հայաստան-Սփյուռք կապը լինի ավելի սերտ, փոխադարձ, որպեսզի իրականացվեն համատեղ ծրագրեր: Դրանք նպաստում են, որ սփյուռքը ավելի շատ կապված լինի Հայաստանի հետ: Որպես օրինակ նշենք «Արի տուն» ծրագիրը, բազմաթիվ սպորտային, մշակութային միջոցառումներ, գրողների, իրավաբանների, ճարտարապետների և այլ մասնագիտական գիտաժողովները:
Բացի այդ՝ նոր վարչապետ է նշանակվել մի մարդ, որ որոշ տարիներ աշխատել է դրսում, և նրա ծրագրերում կա այն գաղափարը, որ Հայաստանի որոշ ճյուղերում աշխատելու համար փորձենք պրոֆեսիոնալներ բերել դրսից: Նշեմ նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման, թե՛ «Ավրորա» մրցանակաբաշխության հետ կապված և այն, որ նման նախագծերն ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանը: Գիտենք նաև, որ Սփյուռքի գործարարների, բարերարների միջոցով է տրվում նաև ՀՀ Նախագահի մրցանակը տարբեր ոլորտների համար:
- Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ եռամիասնության համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն առավել զարգացնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար:
- Արդեն ասացինք, որ ամեն մի կոնկրետ խնդրում այս եռամիասնության յուրաքանչյուր մասը կարող է իր ներդրումն ունենալ: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում լոբբիստական աշխատանքը Արցախի ճանաչման ուղղությամբ: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը նույնպես լոբբիստների ջանքերով դրվում է եվրոպական կառավարությունների օրակարգում: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Կառավարությունը պետք է նպաստի նրան, որպեսզի Սփյուռքն ավելի ակտիվ մասնակցի Հայաստանի տնտեսությունում ներդրումներին:
Հայաստանի քաղաքական էլիտան պետք է հասկանա, որ հասել է մի սահմանի, որից հետո պետք է նոր առաջընթաց ապահովի: Այսքանը, ինչ որ կա, լավ է, բայց բավարար չէ, դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք տարբեր տեսակի ճգնաժամերի, և որոշ դեպքերում դժգոհությունն արտահայտվում է ռադիկալ ձևերով: Ուստի ողջ քաղաքական դաշտը պետք է հետևություններ անի և կարողանա ապահովել Հայաստանի տնտեսության թռիչքաձև զարգացումը: Անկախության տոնը միայն նրա համար չէ, որ հավաքվենք, շքերթ անենք, հրավառություն անենք: Անկախության 25 ամյակ. նշանակում է, որ բոլորը պետք է իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնեն՝ այդ բարդ խնդիրները լուծելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- «Հայաստանի փոքրիկ երգիչները» հիացնում են եվրոպական հանդիսատեսին Երգչախումբը համերգներով հանդես է եկել եվրոպական 9 քաղաքներում, ունեցել է 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ...
- Նույնիսկ ամենազարգացած երկրներում եզդի համայնքն այն հնարավորությունները չունի, ինչ որ ունի Հայաստանում (ԲԱՑԱՌԻԿ) Հայաստանում ստեղծվել են հայ-եզդիական այնպիսի հարաբերություններ, որ աշխարհի ոչ մի երկրում չկան:
- Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ. Քերոլայն Քոքս (ԲԱՑԱՌԻԿ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես պետք է ճանաչվի և հարգվի միջազգային հանրության...
- Զորահանդեսի ժամանակ ցուցադրված ողջ զինտեխնիկան պատկանում է ՀՀ զինված ուժերին. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանի 2016թ․ զորահանդեսին և ընդհանրապես՝ այլ զորահանդեսներում ցուցադրված տեխնիկան պատկանում է Հայաստանի...
- Եվրամիությունը շնորհավորում է ՀՀ անկախության 25-ամյակը ԵՄ-ն ակնկալում է ապագայում ևս շարունակել սերտ համագրծակցությունը Հայաստանի հետ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ