Նույնիսկ ամենազարգացած երկրներում եզդի համայնքն այն հնարավորությունները չունի, ինչ որ ունի Հայաստանում (ԲԱՑԱՌԻԿ)
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի շրջանակներում «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ՀՀ վաստակավոր լրագրող, ՀՀ Հանրային ռադիոյի եզդիերեն ռադիոծրագրի ավագ խմբագիր Հասան Թամոյանի հետ:
- Ինչպե՞ս են իրենց զգում եզդիներն անկախ Հայաստանում: Ի՞նչ ձեռքբերումներ կարելի է նշել այս 25 տարիների ընթացքում:
- Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ մենք ունենք մեր ազգային դիմագիծը պահպանելու աննախադեպ հնարավորություն: Հայաստանում ստեղծվել են հայ-եզդիական այնպիսի հարաբերություններ, որ աշխարհի ոչ մի երկրում չկան: Օրինակ՝ միայն Հայաստանում է, որ մեր համայնքն ունի հասարակական կազմակերպություններ, ունի ամենօրյա ռադիոծրագիր հանրային ռադիոյի կազմում, ունի 1-12-րդ դասարանների «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքեր: Հայաստանը եզդիականության, եզդիների պահպանման համար ամենապարարտ միջավայրն է։ Նույնիսկ ամենազարգացած երկրներում եզդի համայնքն այն հնարավորությունները չունի, ինչ որ ունի Հայաստանում:
Եռաբլուր պանթեոնում թաղված է հինգ եզդի զավակ, ովքեր մասնակցել են Արցախի ազատամարտին, և նրանց գերեզմաններին պետական մակարդակով կառուցված են հուշակոթողներ: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կա մարտավարության լսարան, որը 3 տարի առաջ կոչվեց Ջհանգիր Աղայի՝ մեր ազգային հերոսի անունով, ով մասնակցել է Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերին: Լսարանում տեղադրված է նրա կիսանդրին, կան նրա մասին պատմող նյութեր: Բացի այդ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղադրված է Ջհանգիր Աղայի մեծադիր հուշարձանը, իսկ ամռանը Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը ևս վերանվանվեց Ջհանգիր Աղայի պատվին: Օղակաձև այգում ևս կա հուշարձան՝ նվիրված եզդի նահատակների հիշատակին:
Վերջերս ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում ես կազմակերպեցի եզդի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում էին ՀՀ այն մարզերի եզդի ուսուցիչները, որտեղ հայկական դպրոցներում կան եզդիերենի դասաժամեր: Եվ նրանք, նոր գիտելիքներով հարստացած, վերադարձան իրենց դպրոցները: Այսօր ՀՀ 6 մարզերի չորս տասնյակ գյուղերում, ամենատարբեր բնակավայրերում դասավանդվում է նաև եզդիերեն լեզու և գրականություն:
Պետք է նշեմ, որ գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին ղեկավարն է, ով մեր բոլոր կարևոր ազգային տոները շնորհավորում է ուղերձի տեսքով: Նույնն անում է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շատ ուշադիր է մեր բոլոր հարցերի ու խնդիրների նկատմամբ:
-Իսկ որո՞նք են եզդիական համայնքի ամենալուրջ խնդիրները:
- Մեր գերխնդիրն այսօր մեր ազգային նկարագրի պահպանությունն է: Լեզու, կրոն, պատմություն, կենցաղ: Սրանք հարցեր են սակայն, որոնց լուծումը շատ դեպքերում մեզանից է կախված: Մենք ենք, որ պետք է պահպանենք մեր լեզուն, մեր կրոնը, մեր պատմությունը, մեր կենցաղն ու նիստուկացը: Իսկ այս ամենի համար այսօր կան ստեղծված հնարավորություններ, որոնք չօգտագործելն արդեն կլինի մեր մեղավորությունը: Խնդիրը փաստորեն ազգային նկարագրի պահպանությունն է, այլ ընդգծված, զուտ եզդիական խնդիր չունենք:
այլ նյութեր այս թեմայով
- «Հայաստանի փոքրիկ երգիչները» հիացնում են եվրոպական հանդիսատեսին Երգչախումբը համերգներով հանդես է եկել եվրոպական 9 քաղաքներում, ունեցել է 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ...
- Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ. Քերոլայն Քոքս (ԲԱՑԱՌԻԿ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես պետք է ճանաչվի և հարգվի միջազգային հանրության...
- Զորահանդեսի ժամանակ ցուցադրված ողջ զինտեխնիկան պատկանում է ՀՀ զինված ուժերին. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանի 2016թ․ զորահանդեսին և ընդհանրապես՝ այլ զորահանդեսներում ցուցադրված տեխնիկան պատկանում է Հայաստանի...
- Եվրամիությունը շնորհավորում է ՀՀ անկախության 25-ամյակը ԵՄ-ն ակնկալում է ապագայում ևս շարունակել սերտ համագրծակցությունը Հայաստանի հետ։
- Երկու նոր նամականիշ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ