Հասակակիցներիս խորհուրդ եմ տալիս իրենց գործունեությամբ կամ անգործությամբ պատասխանատվություն զգալ պետության առջև․ Ռուբեն Հայրապետյան
ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանի հետ
- Այսօր բոլորս նշում ենք ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը: Որո՞նք են, ըստ Ձեզ, մեր հիմնական ձեռքբերումներն ու բաղթողումները` որպես 25-ամյա պետության:
- Ցավով պետք է նշեմ, որ բացթողումներն անհամեմատ ավելի շատ են, քան ձեռքբերումները, ինչը բոլորիս համատեղ մեղքն է։ Հիմնական և, թերևս, միակ էական ձեռքբերումն այն է, որ այս տարիների ընթացքում ստեղծվել են ժողովրդավարական պետության բնականոն զարգացման համար անհրաժեշտ գրեթե բոլոր ինստիտուտները՝ ազատ շուկայական հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը, տեղական ինքնակառավարման համակարգը, իշխանության թևերի ֆորմալ տարանջատումը և այլն։ Սակայն այդ ինստիտուտները դեռևս լիարժեքորեն չեն իրագործում իրենց հիմնական առաքելությունները՝ այն, ինչի համար գոյություն ունեն և ինչին կոչված են։ Դրանց գործունեության արդյունավետությունը դեռևս շատ ցածր է, մի մասի գոյությունը բացառապես ձևական է, ինչը կարելի է համարել այս տարիների հիմնական բաղթողումը։
Ցավոք, լրջագույն խնդիրներ կան նաև հասարակության արժեքային համակարգում, սա ևս, անշուշտ, լայն առումով պետության թերությունն է, 25 տարիները բավականաչափ ժամանակ են պետականության կերտմանը և տնտեսության երկարաժամկետ զարգացմանը նպաստող արժեքային համակարգ ձևավորելու համար, սակայն այս հարցում ևս էապես թերացել ենք։ Անթույլատրելի է ոչ այնքան կոռուպցիայի առկայությունը, որքան դրա հասարակության ընկալումը՝ իբրև աչքաբացության և ճարպկության նշան։ Հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե հասարակության համոզմունքներում այն դիտվի որպես անթույլատրելի վարքագիծ և պետական դավաճանություն։ Եվ արժեքային տրանսֆորմացիայի այս գործում, բնականաբար, կենտրոնական դերակատարում պետք է ունենա հենց ինքը՝ պետությունը։
- Դուք ՀՀ ամենաերիտասարդ դոկտորն եք: Գիտությունն այսօր մասնավորապես Հայաստանում ի՞նչ հնարավորություններ է ընձեռում երիտասարդներին: Ի՞նչ անելիք ունի երիտասարդ սերունդը հայաստանյան գիտության մեջ՝ հաշվի առնելով միջազգային միտումները:
- Հիմնական խնդիրն այն է, որ արդյունավետ կառուցակարգերի բացակայության պատճառով երիտասարդների շրջանում գիտության զարգացումը գերազանցապես թողնված է նրանց սեփական նախաձեռնությանը, և երիտասարդ կադրերը գիտությամբ են զբաղվում հիմնականում ներքին խթաններով դրդված։ Սակավ են այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնց գործարկման արդյունքում գիտական ներուժ ունեցող երիտասարդ մասնագետները շահագրգռված կլինեին ակտիվորեն զբաղվելու գիտությամբ և կատարելու արժեքավոր գիտահետազոտական աշխատանքներ։ Խնդիրը, անշուշտ, համակարգային է, և շատ բան պայմանավորված է տնտեսության զարգացման ներկայիս մակարդակով, սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության հասնելու համար պետությունը պարտավոր է վերանայել իր քաղաքականությունը ինչպես գիտության, այնպես էլ կրթության զարգացման բնագավառներում՝ դարձնելով դրանք ոչ թե շինծու, այլ իրական գերակայություններ։
- Հայաստանի կայացման ու զարգացման գործում ի՞նչ դերակատարում եք տեսնում Ձեզ համար: Ո՞րը կարող է լինել Ձեր ներդրումը: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր հասակակիցներին:
- Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե երազում ենք ունենալ ավելի լավ հայրենիք և բարձր կենսամակարդակ, ապա յուրաքանչյուրս առաջին հերթին պետք է ձգտենք մեր աշխատանքը կատարել հնարավորինս բարձր մակարդակով և դրանով իսկ սեփական ներդրումը ունենալ պետության և տնտեսության զարգացման գործում՝ անկախ գործի բնույթից կամ գործունեության ոլորտից։ Մենք փոքր պետություն ենք, ինչը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս և պարտավորեցնում է որոշակիորեն ինքնանույնականացնելու սեփական անձը պետության հետ։ Հետևաբար, իմ հասակակիցներին և ոչ միայն նրանց խորհուրդ եմ տալիս իրենց գործունեությամբ կամ անգործությամբ մշտապես պատասխանատվություն զգալ պետության առջև։ Չէ՞ որ այդպես ենք վարվում մեր ընտանիքների պարագայում. այդ դեպքում ինչո՞ւ նույն արժեքային ընկալումը աստիճանաբար չտարածել սոցիալական առավել մեծ միավորի վրա։ Դրանից շահելու ենք բոլորս։
այլ նյութեր այս թեմայով
- «Հայաստանի փոքրիկ երգիչները» հիացնում են եվրոպական հանդիսատեսին Երգչախումբը համերգներով հանդես է եկել եվրոպական 9 քաղաքներում, ունեցել է 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ...
- Նույնիսկ ամենազարգացած երկրներում եզդի համայնքն այն հնարավորությունները չունի, ինչ որ ունի Հայաստանում (ԲԱՑԱՌԻԿ) Հայաստանում ստեղծվել են հայ-եզդիական այնպիսի հարաբերություններ, որ աշխարհի ոչ մի երկրում չկան:
- Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ. Քերոլայն Քոքս (ԲԱՑԱՌԻԿ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես պետք է ճանաչվի և հարգվի միջազգային հանրության...
- Զորահանդեսի ժամանակ ցուցադրված ողջ զինտեխնիկան պատկանում է ՀՀ զինված ուժերին. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանի 2016թ․ զորահանդեսին և ընդհանրապես՝ այլ զորահանդեսներում ցուցադրված տեխնիկան պատկանում է Հայաստանի...
- Եվրամիությունը շնորհավորում է ՀՀ անկախության 25-ամյակը ԵՄ-ն ակնկալում է ապագայում ևս շարունակել սերտ համագրծակցությունը Հայաստանի հետ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ