ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը (լուսանկարներ)

president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:

Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին հայրենիքում և բարձր գնահատել տարիներ ի վեր՝ սկսած 1988թ-ից, ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով իրականացված ծրագրերի համար և հանդիպման մասնակիցներին խնդրել իր երախտագիտությունը փոխանցել նաև ֆոնդի բոլոր ներկայացուցիչներին, գործընկերներին ու բարերարներին, որոնց օժանդակությամբ իրականություն են դարձել կազմակերպության ծրագրերը:

Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և վստահություն հայտնել, որ Սրբազանի իմաստնությունն ու կազմակերպչական տաղանդը դեռ երկար տարիներ կծառայեն հայ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, որոնց համար Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ մեղմելու նրանց խնդիրներն ու հոգալու հոգսերը:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը բարերարներ Էդվարդ և Ժանէթ Մարդիգյաններին հանձնել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օրերս նրանց շնորհված պետական բարձր պարգևները՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալները, շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկարամյա հայրենանվեր գործունեության համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, տնտեսական առաջնահերթություններին, ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ պետական քաղաքականությանը, սիրիահայերի աջակցության ծրագրերին և մի շարք այլ թեմաների: 

19166_b.jpg (1000×689)

19158_b.jpg (1000×666)

19155_b.jpg (800×600)

19154_b.jpg (1000×751)

19153_b.jpg (1000×666)

19151_b.jpg (1000×666)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: