ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունասանի ԱԳՆ-ն կտրուկ արձագանք է տվել Էրդողանի հայտարարությանը

vesti.ru

1923 թ. կնքված Լոզանի խաղաղ պայմանագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կտրուկ արձագանք է առաջացրել Հունաստանում. պայմանագրի քննադատությունը Հունաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես երկու երկրների միջև սահմանները կասկածի տակ դնելու ու տարածքային պահանջի փորձ հունական կղզիների նկատմամբ:

Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է հարգել 1923թ. համաձայնագիրը՝ ասելով, որ ոչ ոք, այդ թվում Անկարան, չի կարող չճանաչել Լոզանի պայմանագիրը, ինչպես և ամբողջ միջազգային իրավունքը:

Էրդողանի հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել հունական լրատվամիջոցներում: Թուրքիայի ղեկավարությունը ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ կասկածի տակ է դնում Լոզանի խաղաղ պայմանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունաստանի կուսակցությունները համարում են, որ Թուրքիայի նախագահը պատահաբար չէ հենց այս պահը ընտրել իր հայտարարության համար, հաշվի առնելով, որ հիմա աշխուժացել են բանակցությունները կիպրյան խնդրի շուրջ ու լուծվում է փախստականների հարցը,որոնք Թուրքիայի տարածքից ԵՄ են ուղևորվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: