ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պան Գի Մունը կապ չունի կոռուպցիոն գործի հետ, որում ներքաշված է նրա զարմիկը. ՄԱԿ

munplanet.com

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առնչություն չունի խարդախության մասին աղմկալի գործի հետ, որով Հարավային Կորեայում անցնում է նրա զարմիկ Պան Չժու Հյոնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Հաղորդվում է, որ նա մոտ 10 տարի կապ չի պահպանել հարազատի հետ և որևէ առնչություն չունի նրա գործունեության հետ։ 

Ինչպես հայտնել է «Ռենհապ» գործակալությունը՝ Սեուլի շրջանային դատարանը գլխավոր քարտուղարի զարմիկին պարտավորեցրել է վճարել 590 հազար դոլարի չափով տուգանք։

Խարդախը ղեկավար պաշտոն է զբաղեցրել ամերիկյան ներդրումային կոմերցիոն կազմակերպությունում և մասնակից է եղել փաստաթղթերի կեղծմանը, որոնցում հաստատվել է Կատարի կառավարության մտադրությունը՝ ձեռք բերելու շինություն, որը պատկանում է Kyungnam Enterprises ընկերությանը։ Ինչպես պարզել է քննությունը՝ նա փորձել է համոզել ընկերությանը իր կապերի ամրության հարցում՝ մասնավորապես հաստատելով, որ կարող է կիրառել իր մորեղբոր ազդեցությունը Կատարի թագավորի վրա ազդելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: