ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

president.am

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: 

Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը` ընդգծելով, որ Արցախի ճանաչմամբ` նա բարձրացրել է իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների, մասնավորապես Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին հակահայկական հանցագործությունների իրականացման հետ կապված:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հենքոքի վարչակազմին մարդու համընդհանուր իրավունքներին աջակցելու, այդ թվում և Արցախի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև շարունակական պայքարի համար, որն ուղղված է պահպանելու քրիստոնեական ժառանգությունը և պաշտպանելու ազատատենչ հայ բնակչությանը այն բանակից, որը ոչնչացնում է միջնադարյան հուշարձանները և տանջում քաղաքացիներին ու զինվորներին»,- նշել է Ասատրյանը:

Դենվերի քաղաքապետի ստորագրած հռչակագրում մասնավորապես ասվում է. «Դենվերը հազարավոր աշխատասեր ու հայրենանվեր հայերի օրրանն է, որտեղ հաստատվել են տասնամյակներ առաջ: 2016թ. հայկական երկու պետությունները` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) տոնում են անկախության հռչակման 25-ամյակը: Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը` հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու: Դենվերը շնորհավորում է հայկական համայնքին` սեփական ժառանգությանը հավատարիմ մնալու հանձնառության, հայրենիքին նվիրվածության, չնայած մարտահրավերներին` ժողովրդին ծառայելու մղումների համար»:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: