ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզի քաղաքապետն Արևի քաղաք Երևանից կտանի հաճելի շատ հուշեր

yerevan.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային տոնական Երևանում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը:

Երկու մայրաքաղաքների ղեկավարները նախ այցելել են Հանրապետության հրապարակ, հետևել երգող շատրվանների աշխատանքին: Երևանի քաղաքապետը նշել է, որ հանգստի այս գոտին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրված վայրերից է և մշտապես մարդաշատ է: 

Հրապարակում մեկնարկած ֆլեշմոբի մասնակիցներն իրենց յուրօրինակ ողջույնն են հղել երկու քաղաքապետերին և պարի հրավիրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար, Անն Իդալգոն Երևանից ստացած իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին ու ընդգծել, որ իսկապես տպավորված է Երևանի գեղեցկությամբ, հյուրընկալությամբ, ջերմությամբ ու հարմարավետությամբ և Արևի քաղաք Երևանից Փարիզ կտանի հաճելի շատ հուշեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: