ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական

ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 տոկոս): Նրա խոսքով, սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է՝ երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:

Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:

Այնուհետև ԿԸՀ նախագահը ներկայացրեց քաղաքական ուժերի ստացած քվեները:

  1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)
  3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)
  4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)
  6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%)
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)
  9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)
  13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)
  14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)

Անճշտությունների չափը կազմել է 195:

Նա հիշեցրեց, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս:

«Այսօր 12.00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ներկայացման ժամկետի հոսքը, որը շարունակվելու է մինչևայսօր ժամը 18-ը ևվաղը առավոտյան 9-ից մինչև11-ը: Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել վստահված անձինք: Երբ արդեն դիմումները պարզ կլինեն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կընտրի պատահական սկզբունքով  վերահաշվարկի ենթակա տեղամասերը, ինչպես նաևԸԸՀ-ն իր նախաձեռնությամբ կարող է նաևայլ տեղամասեր, որոնց հետ կապված արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ արձանագրած կլինեն, իրականացնել վերահաշվարկ»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր. ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և«Հանրային ձայնը»:

Ըստ նախնական տվյալների Երեւանի ավագանու 65 մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ՝

ՔՊ  – 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ

«Հանրապետություն». – 8 մանդատ

 «Հանրային ձայն»  - 7 մանդատ


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: