ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գլխավոր ասամբլեան հաստատել է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարին

James Park/Ottawa Citizen

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անտոնիու Գուտերիշին հաստատել է կազմակերպության իններորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Տվյալ որոշումը Գլխավոր ասամբլեայի անդամների կողմից ընդունվել է առանց քվեարկության, հյատնում է gazeta.ru-ն:

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2016 թվականի ընտրություններ

Գլխավոր քարտուղարի ընտրության գործընացը սկսվել է հուլիսի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Խորհրդի անդամները գաղտնի քվեարկության վեց փուլերի արդյունքում որոշել են միակ թեկնածուին: Ընդ որում, ԱԽ հինգ մշտական անդամներն իրավունք ունեն վետո դնել ցանկացած թեկնածության վրա: Հոկտեմբերի 6-ին Անվտանգության խորհուրդը պաշտոնապես Գլխավոր ասամբլեայի հաստատմանն է ներկայացրել Գուտերիշի թեկնածությունը: Նրա օգտին քվեարկել է ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամների 13-ը՝ այդ թվում նաև 5 մշտական անդամներ, ԱԽ անդամների 2-ը ձեռնպահ են մնացել:

Նշենք, որ ընտրարշավում ի սկզբանե ֆավորիտ էր համարվում Գուտերիշը. Պորտուգալիայի նախկին վարչապետ և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի նախկին հանձնակատար Գուտերիշը քվեարկության բոլոր 6 փուլերի ընթացքում եղել է առաջատար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում էին 13 թեկնածուներ, որոնցիրց 7-ը՝ կին: Թեկնածուներից 9-ը ներկայացնում էին Արևելյան Եվրոպան: Քվեարկության եզրափակիչ՝ 6-րդ փուլից առաջ մնացել էր 10 թեկնածու: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները, ինչպես նաև Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարը հանել են իրենց թեկնածությունը: Փոխարենը՝ Բուլղարիան առաջադրել է երկու թեկնածու: Այսպես, նախապես Բուլղարիան առաջադրել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի թեկնածությունը, որին, ի դեպ, աջակցում էր Ռուսաստանը(միայն վերջում համաձայնեց Գուտերիշի թեկնածությանը): Սակայն Բոկովային ԱԽ քվեարկության արդյունքում չհաջողվեց առաջատար դիրք զբաղեցնել, ուստի Սոֆիան որոշեց փոխել թեկնածուին՝ առաջադրելով մարդասիրական օգնության  եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևային: Իր հերթին Բոկովան չհանեց իր թեկնածությունը և շարունակեց ընտրապայքարը մինչև վերջ:

Հարկ է նշել, որ այս տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրություններն անցկացվել են հնարավորինս թափանցիկ. առաջին անգամ կայացել են բոլոր թեկնածուների լսումները ԳԱ բոլոր անդամների հետ, ինչպես նաև թեկնածուների՝ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճերը:

 

Գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը

Կազմակերպության 9-րդ գլխավոր քարտուղարն իր լիազորութունները կստանձնի 2017 թվականի հունվարի 1-ին: Գլխավոր քարտուղարն ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ վերընտրվելու իրավունքով: Չնայած վերընտրվելու թվաքանակի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա, սակայն մինչ այժմ գլխավոր քարտուղարներն իրենց պաշտոնը զբաղեցրել են առավելագույնը երկու ժամկետով: Գործող գլխավոր քարտուղար Պան Կի Մունի լիազորություններն ավարտվում են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականություններն ու լիազորությունները

ՄԱԿ-ի Կանոնադրությունում Գլխավոր քարտուղարի պաշտոնը նշվում է որպես վարչական: Նրա պարտականությունների մեջ է մտում իր կարծիքով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող խնդիրների մասին Անվտանգության խորհրդին տեղյակ պահելը: Նա չպետք է ցուցումներ ստանա որևէ մեկի կողմից և պատասխանատու է միայն Միավորված ազգերի կազմակերպության առաջ: Գլխավոր քարտուղարի ամենօրյա աշխատանքի մեջ մտնում են կազմակերպության տարբեր մարմինների նիստերին մասնակցությունը, համաշխարհային առաջնորդների, պետական պաշտոնատար անձանց հետ խորհրդատվությունների անցկացումը, ՄԱԿ-ի օրակարգում մատնանշված խնդիրներին ծանոթանալու նպատակով գործուղումները: Ամեն տարի գլխավոր քարտուղարը ներկայացնում է կազմակերպության աշխատանքի մասին զեկույց, որում տրվում է նրա աշխատանքի գնահատականը և նախանշվում են առաջիկայի համար առաջնահերթությունները: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, քարտուղարության անձնակազմին նշանակում է գլխավոր քարտուղարը:

 

1945 թվականից ՄԱԿ-ը ունեցել է 9 գլխավոր քարտուղար՝ Գեդվին Ջեբբ (Մեծ Բրիտանիա, 1945-1946), Տրյուգվե Խալդվան Լի (Նորվեգիա,1946-1952), Դագ Համմարշոլդ (Շվեյցարիա, 1953-61), Ու Տան (Բիրմա, 1961-1971), Կուրտ Վալդհայմ(Ավստրիա, 1972-1981), Խավեր Պերես դե Կուելյար(Պերու, 1982-1991), Բուտրոս Բուտրոս-Գալի (Եգիպտոս, 1992-1996), Քոֆի Անան (Գանա, 1997-2006), Բան Գի Մուն (Հարավային Կորեա,2007 թվականից):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: