ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար: Նա բացառիկ դերակատարում է ունեցել բարեկամ Թաիլանդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Թագավոր Ադուլյադեջը ժամանակակից աշխարհի և Ասիայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեցին Թաիլանդի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց երկրի միջազգային հեղինակությունը:

Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձերդ Մեծությանը, Թագավորական ընտանիքին և Թաիլանդի ժողովրդին` մաղթելով ոգու տոկունություն և համերաշխություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: