ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը հայտարարել է Էրդողանին դատի տալու մտադրության մասին

asbarez.com

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այսօր պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փայլանն այս մասին հայտարարել է twitter-ի իր պաշտոնական էջում:

Հայազգի պատգամավորին զայրացրել են Էրդողանի`տրապիզոնյան հանրահավաքի ընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները: «Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», - ասել էր Էրդողանը տրապիզոնցիներին:

Այստեղ Կարո Փայլանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանն օգտագործում է հենց «մադամ» բառը, այսինքն՝ մատնանշում է ոչ թե մահմեդական, այլ հենց եվրոպացի կամ քրիստոնյա կանանց,  փոխանցում է tert.am-ը:

Փայլանը, իր էջում կիսվելով Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել է, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:  «Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել է Փայլանը twitter-ի իր էջում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: