ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանում ամփոփվեց ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը

ԲՐԻՔՍ երկրների առաջնորդները (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ) Հնդկաստանի Գոա նահանգի գագաթաժողովի արդյունքում հոկտեմբերի 16-ին ստորագրել են հռչակագիր, որտեղ նշվում են մի շարք կարևոր դրույթներ:

Առաջին հերթին, ԲՐԻՔՍ-ի երկրները կոչ են արել Սիրիայում իրավիճակի խաղաղ լուծում երկխոսության միջոցով՝ ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակման պայմաններում:

Նրանք առաջարկել են ընդունել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ պայքարի համակողմանի մոտեցում՝ միջազգային իրավունքի հիման վրա: ԲՐԻՔՍ երկրների առաջնորդները նաև միջազգային հանրությանը կոչ են արել արագացնել ՄԱԿ-ում համապարփակ կոնվենցիայի ընդունումն ահաբեկչության մասին: Նրանք ընդգծել են Աֆղանստանի իրավիճակի քննարկման կարևորությունը:

ԲՐԻՔՍ-ի ղեկավարները դատապարտել են միակողմանի ռազմական ներխուժումը և տնտեսական պատժամիջոցները:

Կողմերը նաև պարտավորվել են քայլեր ձեռնարկել համաշխարհային տնտեսության առողջացման համար՝ հաշվի առնելով այն, որ դրա անկայունության պատճառ են դառնում աշխարհաքաղաքական հակամարտությունները, միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաև ամենաթարմ գործոնը՝ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները:

ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս և այլ հարցերի շարքում անդրադարձել է նաև հետխորհրդային երկրների, մասնավորապես՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հարաբերություններին, ինչպես նաև, մեզ հուզող հարցերից՝ Ղարաբաղյան հակամարտությանը:

Նշելով, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին սպառնալիքները կանխարգելելու նպատակով, Պուտինը մասնավորապես ասել.

«Մենք պետք է որևէ կերպ արձագանքենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, բայց պետք է ձգտենք, որ անցյալից մեզ հասած բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումներով: Այդ համատեքստում մենք քննարկել ենք և՛ Ղարաբաղի հակամարտությունը, և՛ այլ հակամարտություններ ևս»:

Պուտինը նաև նշել է, որ իրենց համար կարևոր չէ՝ նախկին միության այս կամ այն երկիրը մտնո՞ւմ է ՀԱՊԿ-ի մեջ, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ այդ բոլոր երկրների հետ կան պատմականորեն ձևավորված հարաբերություններ, որոնք շատ ավելի սերտ և խորն են, քան ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների հարաբերությունները:

Պուտինն օրինակ է բերել այն, որ ՆԱՏՕ-ի անդամների միջև ևս խնդիրներ են առաջանում: «Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը Կիպրոսի խնդրի պատճառով դրա վառ օրինակն է: Նման խնդիրները տարիներով, եթե ոչ անգամ տասնամյակներով ձգձգվում են», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    20°   
    18.05.2024
    21°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: