Մոսուլի ազատագրման հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան. արաբագետ
Իրաքյան բանակը տեղի աշխարհազորայինների աջակցությամբ նախօրեին սկսել է «Իսլամական պետությունից» Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը: Այս կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
- Պարո՛ն Գրիգորյան, Մոսուլի ազատագրումը ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի:
- Մուսուլը Իրաքում ամենաառանցքային կետն է, որտեղ կենտրոնացած է «Իսլամական պետությունը»: Իրաքի այլ հատվածներում էլ կան՝ հիմնականում փոքրիկ բնակավայրերում, սակայն Մոսուլն ամենախոշոր բնակավայրն է, որտեղ ԻՊ-ը հսկայական ուժեր է կենտրոնացրել, և գրավելով Մոսուլը՝ զգալի հարված կհասցվի «Իսլամական պետությանը»:
- Մոսուլի ազատագրման հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կա՞ն:
-Իհարկե կան: Մոսուլի ազատագրմանը ներգրավված են և՛ Իրաքի կառավարական ուժերը, և քրդական զանազան խմբավորումներ, այստեղ կան շիական և սունիական զանազան խմբավորումներ, թուրքերն են ցանկանում ներգրավվել: Այս դերակատարների միջև զանազան տարաձայնություններ կան և՛ ռազմական գործողություններին մասնակցության, և՛ Մոսուլի ճակատագրի հետ կապված: Մոսուլը գրավելով էլ ավելի շատ հարցեր են առաջանալու: Այսինքն, եթե նույնիսկ «Իսլամական պետությունը» չլինի, շատ ու շատ հարցեր են առաջանալու, որոնց պատասխանը դեռ երկար չի տրվելու: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ իրաքյան կառավարական ուժերը նախաձեռնեն Մոսուլի գրավումը: Սկզբնական փուլում դա նկատելի է, բայց որքան կտևի և որքան արդյունավետ կլինի Մոսուլի գրավման նրանց նախաձեռնությունը, դժվար է ասել: Սակայն, ակնհայտ է, որ նրանք միայնակ ի վիճակի չեն դա անել:
- Թուրքիան ամեն կերպ փորձում է մասնակցել Մոսուլի ազատագրման գործողությանը: Այս կեպ ի՞նչ խնդիրներ է լուծում Անկարան:
- Եթե պատմության խորքից նայենք, Մոսուլը միշտ եղել է Թուրքիայի ուշադրության կենտրոնում, և նա միշտ փորձել է իր վերահսկողությունը հաստատել վերջինիս նկատմամբ: Ներկայիս իրողությունում Թուրքիան նախ ցանկանում է լուծել թուրքոմանների խնդիրը: Այսինքն՝ մասնակցելով ռազմական գործողություններին՝ Թուրքիան ցանկանում է ապահովել իր ազդեցությունն այս շրջաններում: Թուրքիան նաև ցանկանում է, որ թուրքոմանները ևս հնարավորինս մասնակից լինեն այս գործողություններին և հետագայում իրենց չափաբաժինն ունենան Մոսուլի ազատագրումից: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ շիական խմբավորումները բավականին ակտիվ են, իսկ դա չի բխում Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանի սունիական այլ երկրների շահերից: Քանի որ Իրաքը մեծամասամբ շիական երկիր է, սունիական երկրները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, փորձում են այնպես անել, որ Մոսուլի ազատագրման գործում սունիական արաբական ցեղերը ևս ակտիվ գտնվեն:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական համագործակցությունը Իրաքի հետ Իրաքյան կողմն իր հերթին նշել է, որ «անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ համագործակցությունը...
- Իրաքի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների միության պատվիրակությունը խորհրդարանում է Իրաքի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական...
- Իրաքում ձերբակալել են ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդին Քարդաշը ահաբեկիչների ամերիկյան ցուցակում է 2015 թվականից: ԱՄՆ-ը նրա համար հայտարարել էր 5 մլն դոլար պարգևատրում:
- Իրաքը կորոնովիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Իրաքյան ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներն Իրան: Իրանի հետ սահմանին հսկողությունը խստացնելու մասին...
- Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ