ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր կառավարության ծրագրով կանանց զինվորական ծառայության հնարավորությունները կընդլայնվեն

panarmenian.net

Կառավարության ծրագրի նախագծով, որը հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում կներկայացվի Ազգայի ժողովի դատին, պաշտպանության ոլորտում նորամուծություններ են սպասվում:
Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունների ընդլայնում: Ի դեպ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության ծրագրում նման դրույթ չի եղել:
Նկատենք, որ Հայաստանում Զինված ուժերում կանանց ծառայությունը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, որի 3-րդ հոդվածի համաձայն, զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Սակայն կանանց համար զինվորական ծառայությունը Հայաստանում պարտադիր չէ, ինչպես Իսրայելում է:
Նոր կառավարությունն առաջարկում է բանակ-հասարակություն կապի զարգացում, ինչը դարձյալ նախատեսված չի եղել նախորդ կառավարության ծրագրով: Մասնավորապես, նոր կառավարությունն առաջարկում է.
«Զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում. մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը զուգահեռ՝ հանրային իրազեկման պատշաճ ապահովում, բանակ-հասարակություն կապի զարգացում, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովում, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդում»:
Նախատեսվում է նաև արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում  ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում: Նաև նշվում է. «զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: