ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան բռնակցում է Սիրիան. աշխարհը լուռ է

AP

Թուրքիան աստիճանաբար բացահայտում է Սիրիայում իր գործողությունների իրական էությունը: Եթե օգոստոսին, երբ մեկնարկեց «Եփրատի վահան» գործողությունը, Անկարան հայտարարում էր, որ գլխավոր թիրախը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, ապա այժմ Թուրքիան չի էլ փորձում թաքցնել, որ իր հիմնական նպատակը Սիրիայի քրդական ուժերի ոչնչացումն է և Սիրիայի մի զգալի հատվածի բռնակցումը Թուրքիային:

Թուրքական օդուժը ծանր հարվածներ է հասցրել Հալեպի հյուսիսում գտնվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» դիրքերին: Reuters գործակալության տվյալներով քրդական ուժերն այդ տարածքները նոր էին ազատագրել ԻՊ-ից: Թուրքիայի ռազմական ղեկավարությունը հաստատել է ավիահարվածների փաստը՝ հավելելով, որ գործողության արդյունքում «160-ից 200 զինյալ է ոչնչացվել»:

Այս հանգամանքը հիմնովին ոչնչացնում է Անկարայի հորինած միֆն այն մասին, որ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու գլխավոր նպատակն է պաշտպանել Թուրքիան ԻՊ-ից բխող վտանգից: Եթե նախկինում քրդական ուժերին հասցվող հարվածների դեպքում Թուրքիան հայտարարում էր, որ դա միայն պատահականության հետևանք է, ապա այժմ չի էլ ձգտում թաքցնել այդ փաստը:

Պաշտոնական Դամասկոսը շատ խիստ է արձագանքել թուրքական օդուժի ավիահարվածներին՝ զգուշացնելով, որ «հաջորդ անգամ Սիրիայի օդային տարածքում հայտնված թուրքական ռազմական ինքնաթիռները ոչնչացվելու են բոլոր հնարավոր միջոցներով», նշում է RT-ն: 

Հատկանշական է, որ սա տեղի է ունենում քրդական ուժերի դաշնակիցը համարվող Միացյալ Նահանգների լուռ թողտվությամբ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին փորձել է ԱՄՆ-ին օտարել այս ավիահարվածներից՝ հայտարարելով, որ «չնայած մի շարք հրապարակումների՝ ԱՄՆ-ի չի մասնակցել քրդերի դիրքերին հասցված ավիահարվածներին»: Իսկ Պենտագոնը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը և Թուրքիան նախկինի պես դաշնակիցներ են ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում», նշում է TASS-ը: «Մեր համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում շարունակում է ամուր մնալ», - հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

Նույն կերպ որևէ քննադատական հայտարարություն չի հնչում նաև ԵՄ-ից և Ռուսաստանից, որոնք համապատասխանաբար զբաղված են միգրացիոն գործարքը պահպանելու և ռուս-թուրքական հաշտեցման գործընթացն ապահովելու խնդիրներով:

Անկարան բացահայտ ձգտում է բռնակցել Թուրքիային Սիրիայի հյուսիսային հատվածը՝ հանդգնելով հայտարարել անգամ այդ տարածքների նկատմամբ իր պատմական իրավունքների մասին: Թուրքական ղեկավարության այս աստիճան սանձարձակության համար մեղավոր է նաև միջազգային հանրությունը, որը տարբեր առիթներով տրվելով ամենատարբեր շանտաժների՝ զիջումներ է անում Թուրքիային: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 68%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: