ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յոախիմ Գաուկ. Գերմանիայի նոր նախագահը

      Գերմանիայի նոր նախագահ է ընտրվել 72-ամյա լյութերանական հոգևոր առաջնորդ Յոախիմ Գաուկը: Նա Գերմանիայի պատմության մեջ առաջին անկուսակցական նախագահն է: Գաուկի թեկնածությունն առաջադրել են միաժամանակ հինգ կուսակցություններ, այդ թվում, իշխող քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը:
      "Ես երբեք, երբեք չեմ մոռանա այս ընտրությունները",-ասել է Գաուկը: Նա խոսք է տվել բոլոր ուժերով և ամբողջ սրտով կրել իր վրա դրված պատասխանատվությունը: Ընտրությունների ժամանակ նա զգալիորեն առաջ է անցել իր հակառակորդներից, հավաքելով 1240 խորհրդարանականներից 991-ի ձայները: Ի դեպ, Գաուկն առաջադրվում է երկրորդ անգամ, անցյալ անգամ հաղթանակ տարավ
Քրիստիան Վուլֆը, որը կաշառակերության հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական տվեց:
      Գաուկը մեծ հռետորի փառք ունի, որը չի խուսափում սուր հարցերի շուրջ իր կարծիքը հայտնելուց: Նա իրեն նկարագրել է, որպես ձախ, լիբերալ պահպանողական և մեծ հայրենասեր:
      Գաուկը, որի հորն հակակոմունիտական հայացքների համար Գերմանիայի ժողովրդավարական հանրապետությունից արտաքսել են Սիբիր, լյութերանական հոգևոր առաջնորդ է դարձել: Եղել է "Նոր ֆորում" ընդդիմադիր շարժման հիմնադիրը: 1990թ.-ին նշանակվել է Գերմանիայի ֆեդերալ հանրապետության ազգային անվտանգության արխիվների հետ աշխատանքի հատուկ ծառայության ղեկավար, այսպես կողված "շտազիի" ղեկավար, որը Գերմանիայի միավորումից հետո դադարեցրել է իր գործունեությունը: Շտազիի արխիվների հետ աշխատանքի համար ստեղվել է ԳԺՀ-ի ազգային անվտագության արխիվների պատասխանատուի գործակալությունը, որը ստացել է "Գաուկի գործակալություն" անվանումը: Այն պարունակում է մեծ քանակությամբ տեղեկատվություն, և ԳԺՀ շատ քաղաքացիներ իրենց հանդեպ "շտազիի" հետաքրքրվածության պատճառով զրկվել են աշխատանքից և նույնիսկ ձերբակալվել են:
      Գաուկը չորս դուստր ունի, ամուսնալուծված է: Առաջին տիկնոջ դերում հանդես կագ 2000թ.-ից նրա ուղեկից լրագրող Դանիելա Շադտը:
      Նշենք, որ Գերմանիայում նախագահի պաշտոնն ավելի շատ ծիսակարգային նշանակություն ունի և քաղաքական զգալի դեր չի խաղում:
  "Արմեդիա" ՏՎԳ
19.03.2012

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2025
       
    30.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: