ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ին փլուզում է սպառնում. Շտայնմայեր

Sascha Steinbach / Getty Images

Եվրամիությունը հայտնվել է «տուրբուլենտության գոտում» և միությանը սպառնում է փլուզում: Այս մասին Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

«Հավերժ խաղաղություն մայրցամաքում» և «Եվրոպան այլընտրանք չունի» կարգախոսներն արդեն ուղղակի չեն դիմանում քննադատությանը»,-ասել է Շտայնմայերը:

«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների հոսքը, Բրիտանիայում անցկացված հանրաքվեի հետևանքով առաջացած շոկը Եվրոպային բերել են ուժեղ տուրբուլենտության գոտի»,-ասել է Շտայնմայերը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ԵՄ անդամ երկրներից շատերը քննադատում են Բրյուսելի քաղաքականությունը: «Եվրոպայի նույնիսկ ամենահավատարիմ կողմնակիցներն այժմ տեսնում են, որ մենք պետք է նորից համոզենք մարդկանց…Եթե մենք չիմանանք, ինչպես գնահատել ԵՄ-ն, այն փլուզման եզրին կհայտնվի»,-ասել է Շտայնմայերը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: