ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Հայաստանում առաջին անգամ կայանալիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությանը

tv-80.ru

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ նոյեմբերի 12-ին և 13-ին, Ծաղկաձոր քաղաքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Խաղի աշխարհի 14-րդ առաջնությանը կմասնակցի 56 թիմ՝ աշխարհի 24 երկրից:

«Նովոստի Արմենիա» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, այս տարի հրավիրել է նաև Ադրբեջանին. «Մենք երաշխավորել ենք նրանց անվտանգությունն, ի տարբերություն իրենց, որ մշտապես հայտարարություն են քարոզում, մենք նման բաներ չենք անում: Սակայն նրանք հրաժարվեցին գալ: Նշեմ, որ երբ առաջնությունն անց էր կացվում Ադրբեջանում, նրանք մերոնց չէին հրավիրել»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը նվաճել էր  առաջնությունը մեր երկրում անցկացնելու իրավունքը:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: