Էրդողանի հավակնությունները հասել են ՄԱԿ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները գնալով ավելանում են ոչ միայն տարածաշրջանային խնդիրների հարցում, այլ նաև միջազգային: Այսպես, Էրդողանը, ով պարբերաբար քննադատում է ՄԱԿ-ին Անվտանգության խոհրդի մշտական անդամների թվում իսլամական երկիր չունենալու համար (ի նկատի ունի Թուրքիային), ՄԱԿ-ի հիմնադրման 71-ամյակին նվիրված իր շնորհավորական ուղերձում կոչ է արել ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխել Ստամբուլ: Էրդողանի խոսքերով՝ դա մեծ ներդրում կունենա ՄԱԿ-ի առաքելության ու նպատակների կենսագործման հարցում:
Նշենք, որ Թուրքիան վերջին տարիներին բավականին ակտիվ քայեր է ձեռնարկում ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ստամբուլ տեղափոխելու ուղղությամբ: Այդ նպատակով Անկարան մասնավորապես սկսել է Ստամբուլ տեղափոխել ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակները՝ Ազգաբնակչության ոլորտում ՄԱԿ-ի հիմնադրամի գրասենյակը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային բյուրոն, «ՄԱԿ-կանայք»(գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման) ենթակառուցվածքի տարածաշրջանային գրասենյակը: Թուրքիան այդ նպատակով ավելացնում է նաև ՄԱԿ-ի բյուջեում իր ներդրումների ծավալը:
ՄԱԿ-ի գլխավոր նպատակն աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդումն է: Ինչո՞վ է նպաստելու այդ առաքելության իրականացմանը կազմակերպության կենտրոնակայանի տեղակայումը մի երկրում, որը «Խաղաղության համաշխարհային ինդեքսում» 163 երկրների շարքում զբաղեցնում է 145-րդ հորիզոնականը, դժվար է ասել:
Նշենք, որ Թուրքիան խնդիրներ ունի հարևան 8 երկրներից առնվազն 4-ի հետ: Այսպես, Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացում Սիրիայի տարածքում առանց այդ երկրի օրինական իշխանության հետ դրանք համաձայնեցնելու: Ռազմական գործողությունների պաշտոնական առիթն ահաբեկչության դեմ պայքարն է: Սակայն արդեն երեկ Անկարայում հայտարարեցին նախագահ Ասադի զորքերի հետ առաջին բախումների մասին: Անկարան սիրիական հակամարտության սկզբից պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը՝ պնդելով, որ Ասադը բռնապետ է: Ընդունենք, որ Էրդողանի կողմից այս մեղադրանքն առնվազն տարօրինակ է հնչում: Իրաքի հետ Թուրքիայի հակասությունները ևս վերաբերում են այդ երկրի ներքին գործերին Թուրքիայի միջամտությանը: Մասնավորապես, Անկարան առանց Բաղդադի համաձայնության զորամիավորում է տեղակայել Իրաքի տարածքում, ինչը վերջինիս ինքնիշխանության խախտում է: Ի պատասխան Բաղդադի պահանջներին՝ հանել զորքերն Իրաքի տարածքից՝ Անկարան հայտարարում է, որ զորամիավորումն Իրաքում կմնա այնքան, ինչքան հարկավոր է:
Հայաստանի հետ Թուրքիան ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունի. այն փակ է պահում երկու երկրների միջև սահմանը: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչը մշտապես քննադատության է արժանանում միջազգային հանրության կողմից:
Հունաստանի հետ հակասությունները վերաբերում են կիպրական խնդրին. 1974 թվականին Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի թուրքաբնակ հատվածը:
Իրանի հետ թերևս նման խնդիրներ չկան, սակայն այս երկու երկրների միջև հարաբերությունները ևս դժվար է բարեկամական համարել. Իրանը և Թուրքիան պայքարում են տարածաշրջանային գերիշխանության համար:
Հարկ է նշել, որ Թուրքիան հակասություններ և բարդ հարաբերություններ ունի ոչ միայն հարևան երկրների հետ. այժմ Թուրքիան բավականին լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ավստրիայի, Գերմանիայի և Եվրաիմության հետ ընդհանրապես: Թուրքիան ոչ վաղ անցյալում ճգնաժամային հարաբերություններ ուներ Ռուսաստանի և Իսրայելի հետ, սակայն դրանք վերջին ժամանակներս կարգավորվում են:
Վերադառնալով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին` նշենք, որ Թուրքիան արդեն մեկ տարի է գտնվում է փաստացի քաղաքացիական պատերազմի վիճակում. Անկարան երկրի հարավարևելյան նահանգներում ռազմական գործողություններ է իրականացնում քրդերի դեմ: Միևնույն ժամանակ, երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո աննախադեպ բռնաճնշումներ են սկսվել. հեղաշրջումից հետո աշխատանքից ազատվել են 100 հազարավոր մարդիկ, ևս 35 հազար մարդ ձերբակալվել է: Նշենք, որ Թուրքիան վերջին շրջանում միջազգային հանրության մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում երկրում ժողովրդավարական հետընթացի առումով: Freedom House-ի աշխարհում ազատության ամենամյա վարկանիշում Թուրքիան տարվա ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից մեկն է համարվում: Թուրքիան նաև մամուլի ազատության ցուցանիշով ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից է: Եվրոպայում Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով վերջին՝ 42-րդ տեղում է, իսկ աշխարհում ՝ 159-րդ:
Նման պատկեր ունենալով՝ առնվազն անհեթեթ է թվում էրդողանի այս հայտարարությունը: Նշենք, որ ՄԱԿ-ի որոշ գրասենյակների տեղափոխումը Ստամբուլ այն ժամանակ ևս Թուրքիայում տիրող իրավիճակով պայմանավորված միջազգային դժգոհություն էր առաջացնում: Սակայն Էրդողանն այն ժամանակ, օգտվելով Եվրոպայում տնտեսական ճգնաժամից, Ստամբուլ ՄԱԿ-ի վարչությունների եվրոպական գրասենյակների տեղափոխման համար ֆինանսական գրավչություն ապահովեց: Այժմ Թուրքիան նման առավելություն չունի. երկրում քաղաքական անկայունության և անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով Թուրքիան այժմ գտնվում է տնտեսական բավականին բարդ իրավիճակում:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ