ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել Ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը (Լուսանկարներ)

Վանաձորում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը, հայտնում է president.am-ը:

Ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի եվրոպական միության կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում 2010-2014թթ. շահագործման հանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիան Երևանում և Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան՝ ՀՖՖ-ն ձեռնամուխ եղավ Վանաձորի, Էջմիածնի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների կառուցմանը (վերջին երկուսի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են):

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացվել են ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը և մյուս հարմարությունները, ինչպես նաև արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին: Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ: Տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Կբացվի շուրջ 40 աշխատատեղ՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

19765_b.jpg (1000×666)

19763_b.jpg (1000×666)19762_b.jpg (1000×660)

19758_b.jpg (1000×666)

19752_b.jpg (1000×691)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: