ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում «արգելվում» է խոսքի ազատությունը

pikabu.ru

Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Էրդողանն երկիրը տանում է դեպի բռնապետություն: Այսպես, Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարների և 11 պատգամավորների ձերբակալությունից հետո երկրի տարածքում սահմանափակվել է մի շարք ինտերնետային ռեսուրսների աշխատանքը: Մասնավորապես արգելափակվել է Facebook-ի, WhatsApp-ի, Twitter-ի և Youtube-ի հասանելիությունը: TurkeyBlocks գրաքննության մոնիթորինգի թուրքական խմբի փոխանցմամբ` սահմանափակվել է նաև Instagram-ի հասանելիությունը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրում ներքաղաքական վտանգավոր զարգացումների կամ խոշոր ահաբեկչությունների ժամանակ թուրքական իշխանություններն արգելափակում են սոցիալական ցանցերը, որոնք ժամանակակից աշխարհում լուրջ ռեսուրս են համազգային ակցիաներ կազմակերպելու համար:

Միևնույն ժամանակ թուրքական իշխանությունները հստակ գրաքննություն են իրականացնում մամուլի և հեռուստատեսության աշխատանքում: Այսպես, այսօր թուրքական իշխանություններն անվտանգության նկատառումներով արգելել են Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հեռարձակումը:

Սակայն, թուրքական իշխանությունների միջամտությունը տեղեկատվական ոլորտի աշխատանքում չի սահմանափակում ուղղակի այս կամ այն միջադեպը լուսաբանել արգելելով: Թուրքական իշխանությունների մշտական թիրախում են ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնք փակելու համար Անկարան կարելի է ասել ջանք չի խնայում: Այսպես, երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո, Թուրքիայում 160-ից ավել լրատվամիջոց է փակվել: Եվ ակնհայտորեն այս թիվը վերջնական չէ: Օրերս թուրքական իշխանությունների ձեռքերը հասան նաև գլխավոր ընդդիմադիր Cumhuriyet թերթին. գյուլենականներին աջակցելու մեղադրանքով ձերբակալվեցին թերթի խմբագրակազմը և մի շարք լրագրողներ: Նշենք, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ թուրքական իշխանությունները 15 լրատվամիջոցներ են փակվել, որոնց մեծամասնությունը քրդական լրատվամիջոցներ են։ Նշենք, որ թուրքական իշխանությունների խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը լուրջ քննադատության է արժանանում միջազգային հանության կողմից: «Ծայրահեղ անհանգստացնող է, որ խոսքի և մամուլի ազատությունը կրկին ու կրկին սահմանափակվում են», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ կասկած հայտնելով Cumhuriyet-ի խմբագրակազմի և լրագրողների ձերբակալության օրինականության կապակցությամբ: Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի խորհուրդը: «Թուրքիայի վերջին անկախ ընդդիմադիր պարբերականներից մեկի՝ «Ջումհուրիյեթ»-ի դեմ ներկայացված «անհիմն» մեղադրանքները ցույց են տալիս, թե Թուրքիայի կառավարության և նախագահի կողմից կիրառվող ճնշումներն ինչքան են խորացել»,- նշված է Human Rights Watch-ի այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։ 
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ Թուրքիան ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից է: 180 երկրների ցանկում Թուրքիան 151-րդ տեղում է:
Թուրքիայի ներկայիս պետական քաղաքականությունն ենթադրում է, որ բոլոր նրանք ովքեր քննդատում են իշխանություններին կամ ահաբեկիչներ են, կամ որևէ կերպ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը կամ ընդդիմադիր աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը, որն, ըստ Անկարայի, երկրում պետական հեղաշրջման փորձ է արել: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ երկրում բռնաճնշումների օրինական պատրվակները նախագծված են իշխանությունների կողմից, և նրանք չեն հանգստանա մինչև բոլոր այլախոհները չհայտնվեն ճաղերի հետևում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: