Թուրքիայում «արգելվում» է խոսքի ազատությունը
Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Էրդողանն երկիրը տանում է դեպի բռնապետություն: Այսպես, Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարների և 11 պատգամավորների ձերբակալությունից հետո երկրի տարածքում սահմանափակվել է մի շարք ինտերնետային ռեսուրսների աշխատանքը: Մասնավորապես արգելափակվել է Facebook-ի, WhatsApp-ի, Twitter-ի և Youtube-ի հասանելիությունը: TurkeyBlocks գրաքննության մոնիթորինգի թուրքական խմբի փոխանցմամբ` սահմանափակվել է նաև Instagram-ի հասանելիությունը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երկրում ներքաղաքական վտանգավոր զարգացումների կամ խոշոր ահաբեկչությունների ժամանակ թուրքական իշխանություններն արգելափակում են սոցիալական ցանցերը, որոնք ժամանակակից աշխարհում լուրջ ռեսուրս են համազգային ակցիաներ կազմակերպելու համար:
Միևնույն ժամանակ թուրքական իշխանությունները հստակ գրաքննություն են իրականացնում մամուլի և հեռուստատեսության աշխատանքում: Այսպես, այսօր թուրքական իշխանություններն անվտանգության նկատառումներով արգելել են Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հեռարձակումը:
Սակայն, թուրքական իշխանությունների միջամտությունը տեղեկատվական ոլորտի աշխատանքում չի սահմանափակում ուղղակի այս կամ այն միջադեպը լուսաբանել արգելելով: Թուրքական իշխանությունների մշտական թիրախում են ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնք փակելու համար Անկարան կարելի է ասել ջանք չի խնայում: Այսպես, երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո, Թուրքիայում 160-ից ավել լրատվամիջոց է փակվել: Եվ ակնհայտորեն այս թիվը վերջնական չէ: Օրերս թուրքական իշխանությունների ձեռքերը հասան նաև գլխավոր ընդդիմադիր Cumhuriyet թերթին. գյուլենականներին աջակցելու մեղադրանքով ձերբակալվեցին թերթի խմբագրակազմը և մի շարք լրագրողներ: Նշենք, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ թուրքական իշխանությունները 15 լրատվամիջոցներ են փակվել, որոնց մեծամասնությունը քրդական լրատվամիջոցներ են։ Նշենք, որ թուրքական իշխանությունների խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը լուրջ քննադատության է արժանանում միջազգային հանության կողմից: «Ծայրահեղ անհանգստացնող է, որ խոսքի և մամուլի ազատությունը կրկին ու կրկին սահմանափակվում են», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ կասկած հայտնելով Cumhuriyet-ի խմբագրակազմի և լրագրողների ձերբակալության օրինականության կապակցությամբ: Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի խորհուրդը: «Թուրքիայի վերջին անկախ ընդդիմադիր պարբերականներից մեկի՝ «Ջումհուրիյեթ»-ի դեմ ներկայացված «անհիմն» մեղադրանքները ցույց են տալիս, թե Թուրքիայի կառավարության և նախագահի կողմից կիրառվող ճնշումներն ինչքան են խորացել»,- նշված է Human Rights Watch-ի այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Խոսքի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ Թուրքիան ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից է: 180 երկրների ցանկում Թուրքիան 151-րդ տեղում է:
Թուրքիայի ներկայիս պետական քաղաքականությունն ենթադրում է, որ բոլոր նրանք ովքեր քննդատում են իշխանություններին կամ ահաբեկիչներ են, կամ որևէ կերպ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը կամ ընդդիմադիր աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը, որն, ըստ Անկարայի, երկրում պետական հեղաշրջման փորձ է արել: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ երկրում բռնաճնշումների օրինական պատրվակները նախագծված են իշխանությունների կողմից, և նրանք չեն հանգստանա մինչև բոլոր այլախոհները չհայտնվեն ճաղերի հետևում:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ