Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություն. հավանական թեկնածուներ և Թուրքիայի գործոնը
Պոլսահայությունը շարունակում է սպասողական վիճակում գտնվել կապված Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին:
Պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Սակայն, թուրքական իշխանությունները, որոնք վերահսկում են կրոնական համայնքների առաջնորդների ընտրությունը, նոր պատրիարքի ընտրություն թույլ չեն տալիս: Արդյունքում պատրիարքի լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ով ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից, ինչը հայկական համայնքում դժգոհություն է առաջացնում:
Ստամբուլի հայկական համայնքը բազմիցս դիմել է թուրքական իշխանությունների պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար, սակայն թույլտվություն չի ստացել: Թուրքական իշխանությունները պնդում են, որ նոր ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն գործող պատրիարքի մահից հետո: 2015 թվականի փետրվարին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ հնարավոր է անցկացնել պատրիարքական ընտրություններ, եթե Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի առողջական վիճակի մասին փաստող զեկույց լինի:
Նշենք, որ Մութաֆյանին պաշտոնանկ անելու մասին որոշումը հոկտեմբերի 26-ին գումարված եկեղեցական համաժողովն ընդունել է՝ հաշվի առնելով ինչպես 2015 թվականի Պատրիարքի ոչ գործուն լինելու փաստի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված լինելը, այնպես էլ այն հանգամանքը, որ եկեղեցական կանոնների համաձայն` պատրիարքի յոթ տարվա բացակայությունը բավարար է ուխտի լուծարման համար: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը:
Այժմ արդեն պատրիարք Մութաֆյանի պաշտոնապես թոշակի անցնելու վերաբերյալ որոշումը՝ Թուրքիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն, որի ընթացքում Ստամբուլի հայկական համայնքն արդեն ինքը կընտրի իր հոգևոր առաջնորդին:
Խոսելով Պոլսո պատրիարքի հնարավոր թեկնածուների մասին` նշենք, որ քանի դեռ չկա պաշտոնական թույլտվություն, թեկնածուների մասին դեռևս վաղ է խոսել, սակայն Պատրիարքական աթոռի միաբան բոլոր եպիսկոպոսները տեսականորեն թեկնածուներ են համարվում: Առավել շրջանառվող անունների շարքում են արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Թուրքիայի քաղաքացի է և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլճեանը: Քննարկվող անունների շարքում են նաև Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, թեպետ նրանք նախապես հայտարարել էին, որ մտադիր չեն պատրիարք դառնալ:
Այժմ դժվար է ասել, թե ով է նշվածներից պատրիարքի ամենահավանական թեկնածուն, սակայն միանշանակ պատրիարքի փոխանորդ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանին բավական բարդ կլինի հաստատվել այդ պաշտոնում, քանի որ հայկական համայնքում նրան դիտարկում են բացառապես որպես թուրքական իշխանությունների կամակատարի:
Նշենք, որ ավելի վաղ ընտրությունների թույլտվության սպասելիքով Աթեշյանը, Սեպուհ արք. Չուլճեանը, Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպումներ են ունեցել համայնքի հետ և այն ժամանակ առավել հավանական էր համարվում հայաստանցի հոգևորականի՝ Սեպուհ արք. Չուլճեանի թեկնածությունը:
Ավելացնենք, որ Պոլսի Հայոց պատրիարքությունը Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կառույցը։ Այն Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցչությունն է և ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսությանը (էջմիածին)։ Սակայն, ըստ թուրքական օրենքների, պատրիարքի ընտրության թույլտվություն է տալիս Ստամբուլի նահանգապետարանը, որն էլ իր հերթին դա ստանում է ներքին գործերի նախարարությունից:
Նշենք, որ նմանատիպ վիճակ, երբ արգելվել է ընտրել Հայոց պատրիարք, Թուրքիայում ստեղծվել է երկու անգամ. առաջինը, երբ իշխանության եկան քեմալականներն ու ծավալվեց քեմալական ազգայնականությունը, և երկրորդը` 1940-ական թվականներին, երբ երկրում վերելք էին ապրում ազգայնամոլությունն ու պանթուրքիզմը: Երկու դեպքում էլ համայնքում արձանագրվեցին հետընթաց, խնդիրների սրացում ու երկպառակտության խորացում:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ