ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն և Հնդկաստանը քննարկում են Երևան - Նյու Դելի չվերթների վերսկսման հնարավորությունը

Նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուի հետ:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։

Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նախարարները քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.02.2026
       
    26.02.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: