«Հայացք» թիմը շնորհավորում է մայր կառույց «Եվրոպական ինտեգրացիա»-ին ծննդյան օրվա առթիվ
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետները շնորհավորում են մայր կառույց «Եվրոպական ինտեգրացիա» -ին ծննդյան 14-րդ տարեդարձի առթիվ:
«Երբեմն կառույցին վերաբերում եմ ինչպես ավագ ընկերոջս, երբեմն` որպես մայր հովանավորի՝ առ այն, որ հենց այս կառույցն է մեր կենտրոնի հիմքերը դնողը: Շնորհավորում եմ, «Եվրոպական ինտեգրա′ցիա», միշտ եղի′ր ու առաջնորդի′ր մեզ՝ լայնացնելով մեր կարողություններն ու այդպիսով ավելի ամուր հիմքերի վրա կանգնելով ինքդ»:
Ամիրխանյան Լիլիա
«Սրտանց շնորհավորում եմ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ծննդյան 14-րդ տարեդարձը: Ընդամենը 2 տարի է, ինչ այս ՀԿ-ի ներքո ստեղծվել է «Հայացք» վերլուծական կենտրոնը և մենք՝ փորձագետներս, ինքնադրսևորվելու հարթակ ենք ստացել, սակայն «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի՝ այս տարիների կուտակած փորձի, ստեղծած կապերի շնորհիվ, մենք մեզ պինդ ու ապահով ենք զգում, ինչպես երեխան՝ ծնողների գրկում: Սա է մեր ամենամեծ արժեքը: Այժմ մենք մի մեծ ու միասնական թիմ ենք, մարդիկ, ովքեր սրտացավ են իրենց գործի նկատմամբ, ովքեր հաճույքով են անում իրենց աշխատանքը, ովքեր գիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում մարդկային իրական արժեքները: Այս ամենի համադրությունն է, որ համ ու հոտ է հաղորդում մեր թիմին: Կրկին շնորհավո´ր ու նորանոր ձեռքբերումներ»:
Ավետիսյան Գրետա
«Շնորհավորում եմ և բազմաթիվ այլ ցանկությունների շարքում մաղթում, որ կառույցը հետագայում էլ ունենա ուժ և եռանդ՝ իրենց հայրենիքն ու մասնագիտությունը սիրող և նախաձեռնող երիտասարդներին տալու ինքնադրսևորվելու հնարավորություն»:
Բեքարյան Կարեն
«Մաղթում եմ հաջողություն՝ անկախ քաղաքական վայրիվերումներից եվրոպական արժեքները հասարակության մեջ ամրապնդելու և դրանց միջոցով երկրի ներսում և տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելուկարևոր գործում»:
Կարապետյան Աննա
«Շնորհավորում եմ մեր սիրելի մայր կառույցի ծննդյան 14-րդ ամյակը, մաղթում նորանոր ձեռքբերումներ, հետաքրքիր և օգտակար ծրագրեր և պարտավորվում ջանք չխնայել կառույցի հետագա զարգացման հարցում սեփական ներդրումն ունենալու համար»:
Հովհաննիսյան Լիանա
«Շնորհավոր 14-ամյակդ, իմ պայծառ և գունավոր «Եվրոպական ինտեգրացիա»: Մեր կազմակերպությունը յուրօրինակ դպրոց է, որ կրթում է Հայաստանում ժողովրդավարական արժեքներ կրողների նոր սերունդ ու մտածողություն: Դրանք նոր չեն Հայաստանի համար, քանզի ընկած են մեր պետական կրոնի` քրիստոնեության հիմքում: Ուստի, մեր ջանքերն ուղղված են այս արժեքների առավել ամրապնդմանը, մեր ազգային շահերին դրանց ծառայեցմանն ու տարածմանը: Որպես «Հայացք» վերլուծական կենտրոնի անդամ՝ ուրախ եմ իմ որոշակի ներդրումն ունենալ այս ջանքերում»:
Հովսեփյան Արփինե
«Շնորհավորում եմ «Եվրոպական ինտեգրացիա»-ին ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ «Եվրոպական ինտեգրացիա»-ի թիմը ապագայում ևս ջանք չի խնայելու իրականացնելու նոր և օգտակար ծրագրեր, որոնք կնպաստեն մեր կազմակերպության և հայրենիքի հետագա զարգացմանը»:
Մինասյան Նարեկ
«Իմ շատ սիրելի′ «Եվրոպական ինտեգրացիա», սրտանց շնորհավորում եմ քո ծնունդն ու մաղթում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, նորանոր ակտիվ անդամներ ու մեծ ձեռքբերումներ»:
Մխիթարյան Հերմինե
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ