ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային  ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    20°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: