Ալիևին համացանցում քննադատողները կարող են հայտնվել ճաղերի հետևում
Ադրբեջանում պետության ղեկավարի՝ նախագահի պատիվն ու արժանապատվությունը համացանցում արատավորելու կամ նսեմացնելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել:
Երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը Միլի Մեջլիս առաջարկ է ուղարկել Քրեական օրենսգրքի 323.1 հոդվածում (Ադրբեջանի հանրապետության նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը կամ նսեմացնելը հրապարակային ելույթում, հրապարակավ ցուցադրվող ստեղծագործությունում կամ զանգվածային լրատվամիջոցներում) լրացումներ կատարելու վերաբերյալ:
Օրինագծի համաձայն՝ հոդվածում «կամ զանգվածային լրատվամիջոցներում» բառերը կփոխարինվեն «զանգվածային լրատվամիջոցներում կամ տեղեկատվական համացանցային ռեսուրսներում հրապարակային տարածման դեպքում» բառերով:
Մասնավորապես, եթե հանրապետության նախագահին վարկաբեկում կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորում են հրապարակային ելույթի ժամանակ, ցուցադրվող ստեղծագործության (օրինակ՝ ծաղրանկարի) մեջ կամ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև համացանցում ու սոցիալական ցանցերում, նախատեսվում է տուգանք 500-ից 1000 մանաթի չափով (ներկայիս փոխարժեքով մոտ 295-590 ամերիկյան դոլար), կամ՝ ուղղիչ աշխատանքներ մինչև երկու տարի ժամկետով կամ ազատազրկում երկու տարի ժամկետով:
Իսկ եթե հանրապետության նախագահին վարկաբեկեն կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորեն համացանցում և այդ նպատակով օգտատերերը կիրառեն կեղծ անուններ, կեղծ էջեր կամ կեղծ հասցեներ, նման արարք թույլ տված անձը պատժվելու է 1000-ից 1500 մանաթ (ամերիկյան 590-880 դոլար) տուգանքով կամ մինչև երեք տարի ազատազրկմամբ:
Ուշագրավ է, որ այս փոփոխությունը կատարվում է երեկվա Ալիևի հայտարարության ֆոնին, թե իբր Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատությունը ապահովվում է:
«Ադրբեջանում լույս են տեսնում հարյուրավոր թերթեր: Դրա հետ մեկտեղ, երկրում ոչ մի սահմանափակում չկա համացանցում: Համացանցն ազատ է, գրաքննություն չկա: Բնակչության 72 տոկոսն օգտվում է համացանցից: Մամուլի ազատությունն ապահովվում է ամբողջապես», - ամենայն լրջությամբ հայտնել էր Ալիևը՝ Բաքվում միջազգային մեդիա կառույցների համաժողովի բացման ժամանակ:
Ադրբեջանական իշխանություններն իհարկե միշտ էլ պնդել են, որ երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ չկան և մամուլի ազատությունը միանգամայն պահպանվում է, սակայն Ադրբեջանում վերջին տասնամյակում աստիճանաբար ավելի է ուժեղանում քննդատական լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը, ինչն արտահայտվում է լրագրողների նկատմամբ հետապնդումներով:
Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները խստացնում են երկրում առանց այդ էլ բավական խիստ գրաքննությունը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության մասին» օրենքում և թույլ տալ ռազմական գրաքննություն կիրառել երկրում ռազմական դրություն սահմանելու ժամանակ։
Ռազմական գրաքննության դեպքում ԶԼՄ-ները տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պարտավորվում են համաձայնեցնել այն պետական մարմինների հետ, վերահսկողություն է սահմանվում նաև նամակագրության, հեռուստատեսության, հեռախոսազրույցների վրա՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը կանխելու համար։
Ստացվում է, Ադրբեջանը ոչ միայն չի զիջում, այլև փորձում է ամեն կերպ գերազանցել իր «մեծ եղբորը»՝ Թուրքիային, որը երբեք էլ չէր փայլել ժողովրդավարության իր ինստիտուտներով, սակայն հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո է՛լ ավելի մեծ եռանդով սկսեց հետապնդել ակտիվիստներին, լրագրողներին, անգամ գիտնականներին և դասախոսներին:
Իսկ անձամբ Էրդողանին «վիրավորանք» հասցնելու համար բազմիցս ազատազրկվել են ոչ միայն թուրք բլոգերներն ու ծաղրանկարիչները, այլև մեկ տարի առաջ անգամ քրեական գործ էր հարուցվել գերմանացի հաղորդավարի դեմ, ով ուղիղ եթերում զավեշտալի բանաստեղծություն էր հնչեցրել՝ ուղղված Թուրքիայի նախագահին: Եվ թեև այդ գործը վերջերս կարճվեց, այնուամենայնիվ Էրդողանը չդադարեցրեց հետապնդումներն իր հասցեին «ավելորդ» խոսողների շուրջ:
Իսկ Ալիևն ահա օրինակ է վերցնում նրանից և այսուհետ «ընկնում» նաև ստատուսների և թվիթերի ետևից:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ