ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

© Sputnik / МИД РФ

 Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպաններ Միխայիլ Բոչարնիկովը և Սեիդ Աբաս Մուսավին քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հրապարակվել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան էջում, փոխանցում է Sputnik-ը։
Դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, վեճերի խաղաղ կարգավորման հարցը, «3+3» նախաձեռնությունը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում համագործակցության վերաբերյալ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների տեղակալների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ Մոսկվայում անցկացվեց «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը։ Վրաստանը դեռ հրաժարվում է միանալ այդ հարթակին։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: