ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ռուսական նոր ռազմաբազաների կարիք չունի. Սերժ Սարգսյան

tert.am

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանում ռուսական նոր ռազմաբազաներ տեղակայելու կարիք չկա. բավական է միայն ռազմական հզորություն հաղորդել եղածին:

«Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ ռազմաբազան ունի բոլոր հնարավորությունները՝ ներառելու անհրաժեշտ բոլոր տարրերը: Այդ իսկ պատճառով՝ փոքրիկ Հայաստանի համար մի ռազմաբազան բավական է. դրան ուղղակի պետք է ռազմական հզորություն հաղորդել»,- նախագահ Սարգսյանի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն

Գյումրիում ռուսական 102-րդ Ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվական:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: