ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գնդակը գտնվում է թուրքերի դաշտում. Սերժ Սարգսյան

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահը հարցազրույց է տվել «Sky News Arabia» հեռուստաընկերությանը: Հարցազրույցում ՀՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և դրանց կարգավորման խնդրին:

Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Անկարայի հարաբերությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կբնութագրեի որպես հարաբերությունների բացակայություն: Մենք այսօր փաստորեն որևէ հարաբերություններ չունենք Անկարայի հետ, որովհետև, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, մենք մի քանի տարի առաջ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Տևական բանակցություններից հետո մենք Շվեյցարիայում փաստաթուղթ ստորագրեցինք, ընդ որում փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները՝ գրեթե ամբողջական կազմով: Նրանք վկա էին այդ փաստաթղթի ստորագրմանը: Բայց այդ փաստաթուղթը ենթադրում էր վավերացում զգային խորհրդարանների կողմից: Սակայն, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց այդ փաստաթուղթը վավերացնել: Մենք շատ ջանք էինք ներդրել, որպեսզի այդ փաստաթուղթը իրականություն դառնա: Ես մեկ շաբաթվա ընթացքում շրջել եմ գրեթե ամբողջ աշխարհով մեկ, հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Լիբանանից մինչև Լոս Անջելես, մինչև Նյու Յորք, մինչև Դոնի Ռոստով, բայց այնուհանդերձ թուրքական ղեկավարության՝ չգիտեմ ինչ-ինչ պատճառով բռնած դիրքորոշումը բերեց նրան, որ այդ փաստաթուղթը մինչև հիմա այնտեղ որոշակի դարակներում է: Մենք այլևս քայլ անելու որևէ առիթ կամ հնարավորություն չունենք, որովհետև գնդակը գտնվում է թուրքերի դաշտում, և նրանք են, կարծում եմ, որ հիմա պետք է քայլ կատարեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: