ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապօրինի հարստացած պաշտոնյաներին սպառնում է քրեական պատասխանատվություն

Politik.am

Բարձրաստիճան պաշտոնյանները և նրանց հետ փոխկապակացված անձինք, ովքեր չեն կարողանա հիմնավորել, թե ինչպես են հարստացել, առաջիկայում կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի, եթե հայտարարագիր ներկայացնող պաշտոնյայի կամ նրա ընտանիքի անդամի կարողությունը մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ միլիոն դրամով ավելի է եղել, քան այդ անձի օրինական եկամուտն է, և այդ անձը չի կարողացել հիմնավորել, թե ինչպես է ստացել այդ եկամուտը, ապա բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա հետ փոխկապակցված անձը ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Օրինագծով համապարփակ կկարգավորվի գործարքների այն շրջանակը, որով վճարումները չեն կարող կատարել կանխիկ ձևով, վճարումներ կատարելու առանձնահատկությունները, ինչպես նաև սուբյեկտների այն կազմը, որոնց կողմից գործառնությունները ենթակա են նման կարգով վերահսկման: Միաժամանակ, նախագծով կանխիկ դրամով սահմանափակումները կիրառելի  են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ: Արդյունքում՝  կնվազեցվի կանխիկ շրջանառությունը, կմեծացվեն ֆինանսական միջնորդության ծավալները, կուժեղացվի հարկային վարչարարությունը և պայքարը ստվերային տնտեսության դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: