ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏՏ ոլորտի հայ մասնագետները պետք է նախաձեռնողականությամբ հանդես գան ԵԱՏՄ-ում թվային հարթակի ստեղծման գործընթացում

Այս շաբաթը ԵԱՏՄ երկրների համար ակտիվ էր կայացած հանդիպումների, ձեռք բերված պայմանավորվածությունների տեսանկյունից: Դրանց թվում էր Միության անդամ-երկրների վարչապետների նիստը, որի ընթացքում անդամ-երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնություն տվեցին Մաքսային միասնական կոդեքսին, միասնական դեղերի շուկա ստեղծելու և այլ գաղափարների: Շաբաթը ԵԱՏՄ-ի համար, սակայն կարևորվեց ևս մեկ՝ շատ նշանակալի պայմանավորվածության ձեռքբերմամբ: Խոսքը վերաբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի միջև ստորագրված պայմանագրին: Պայմանագիրը ենթադրում է համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների միջև թվային հարթակ ստեղծելուն:

Ակնհայտ է, որ էլեկտրոնային կառավարման տարր հանդիսացող հարթակի՝ թվային տարածքի ստեղծումը դրական ազդեցություն կունենա Միության ներսում տնտեսական և իրավահարաբերությունների պարզեցման, բոլոր տեսակի տրանզակցիոն և բյուրոկրատական ծախսերի կրճատման, ժամանակի խնայողության, միջտնտեսական գործունեության թափանցիկության մակարդակի բարձրացման, գործարարին՝ ձեռքը զարկերակի վրա մշտապես պահելուն ուղղված գործիքակազմի տրամադրման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Հայաստանին,  ապա գլոբալ դրական հնարավորություններից զատ, կարելի է դիտարկել առավել կարճաժամկետ և առարկայական առավելություններ: Նախ, թվային տեխնոլոգիաների կամ նորարարական ցանկացած նախաձեռնություն Միության ներսում կարելի է միանգամից դիտարկել՝ որպես Հայաստանի համար ակտիվանալու լայն հնարավորություն: Հայաստանը վերջին տարիներին բավական լուրջ ձեռքբերումներ է արձանագրել ՏՏ ոլոտում և այս ոլորտում տարեցտարի բարելավում է իր դիրքերը: Այս հանգամանքը թերևս հիմք է տալիս ենթադրել, որ Հայաստանը կարող է հանդես գալ նախաձեռնողականությամբ, ինչը կլինի թե՛ ընկալելի, թե՛ իրատեսական: Նման նախաձեռնողականությանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական Կոլեգիայի արտաքին շուկաների, ինֆորմատիզացիայի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար է հանդիսանում հենց հայազգի Կարինե Մինասյանը: Սա բավական կարևոր հնարավորություն է, որև չարժե բաց թողնել:

Բացի այդ, հաշվի առնելով նախագծում Համաշխարհային բանկի մասնակցության հանգամանքը, թվային հարթակի ստեղծմանն անհրաժեշտ տեխնոլոգիական - նորարարական գործիքները, փաստորեն, ներկայացվում են ԵԱՏՄ սահմաններից էլ դուրս, ինչը մեր ՏՏ ոլորտի մասնագետներին տալիս է համաշխարհային շուկա դուրս գալու նոր խողովակ:

Հատկանշական է, որ թվային հարթակի ստեղծման հարցում հայկական կողմը պետք է լինի առավել շահագրգռված: Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ առայժմ միակ անդամը, որը չունի Միության մյուս անդամների հետ միասնական սահման: Ուստի, գործընթացների արագացմանը, թափանցիկությանը, ցանկացած պահի ցանկացած կետի հասանելիությանը նպաստող յուրաքանչյուր գործիք կմեծացնի հայ և ԵԱՏՄ մյուս երկրների գործարարների փոխվստահությանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: