ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Coca-Cola-ն ներկայացրել է աշխարհում առաջին «սելֆի շիշը»

Իսրայելում կայացած Summer Love միջոցառմանը Coca-Cola ընկերությունը շշերի համար հատուկ հարմարանք է ներկայացրել Selfie Bottle անվանումով:

Ըստ արտադրողի, դա «աշխարհում առաջին սելֆիի շիշն է»: Ինչպես կարելի է գուշակել անվանումից, գաջեթը թույլ է տալիս սելֆի նկարահանել շշից կոլա խմելիս, գրում է Ferra.ru-ն:

Selfie Bottle-ը հարմար է կես լիտր տարողությամբ Coca-Cola-ի շշերի համար, որն ինքնաբերաբար լուսանկարում է շիշը 70 աստիճանով թեքելու դեպքում: Հետագայում օգտատերը կարող է լուսանկարը տեղափոխել համակարգիչ USB-ի միջոցով:

Ընկերության գաղափարն այն է, որ երեկույթների սիրահարները կհրապարակեն այդ լուսանկարները սոցցանցերում` Snapchat-ում, Facebook-ում և Instagram-ում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: