ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանին ուղղված Թրամփի սպառնալիքներն իրականություն կդառնա՞ն

politnavigator.net

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների համար «շրջադարձային պահ» է եկել: Չնշելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անունը՝ Չինաստանի նախագահն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից առաջ կողմ է արտահայտվել ԱՄՆ նոր վարչակազմի օրոք երկու երկրների հարաբերությունների աստիճանական փոփոխությանը:

«Հուսով եմ՝ երկու կողմերը միասին կաշխատեն՝ կենտրոնանալով համագործակցության վրա, կհաղթահարեն տարաձայնությունները և հարաբերությունների աստիճանական փոփոխություն կապահովեն»,- հայտարարել է Սի Ծինփինը:

Նշենք, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր նախընտրական քարոզարշավի զգալի մասն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կառուցել է Չինաստանի խիստ քննադատության վրա՝ մեղադրելով Չինաստանին ԱՄՆ-ի տնտեսական բոլոր անհաջողություններում և սպառնալով ընտրվելու դեպքում տնտեսական պատերազմ սկսել նրա դեմ:

Չնայած նման կոշտ նախընտրական քարոզարշավին՝ Թրամփը նոյեմբերի 13-ին անսպասելի զանգահարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին: Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, երկու երկրների առաջնորդները «հաստատել են հստակ և փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ»: Չինական ԶԼՄ-ներն իրենց հերթին ուշադրություն են հրավիրում ամերիկյան նոր նախագահի կողմից Չինաստանի կարևորման վրա:

Նշենք, որ մինչ այդ Թրամփը Չինաստանին անվանում էր «արժութային մանիպուլյատոր»  և սպառնում էր դա կրկնել նախագահ դառնալուց հետո՝ պաշտոնապես: Նա խոստանում էր ԱՄՆ վերադարձնել Չինաստանում ամերիկյան ընկերությունների կողմից ստեղծված աշխատատեղերը: Թրամփը խոստանում էր նաև բարձրացնել չինական ապրանքների համար տուրքերը 45 տոկոսով: Սա իհարկե լուրջ աջակցություն ապահովեց Թրամփին ընտրությունների ժամանակ: Փորձագետներն արձանագրում են, որ Չինաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունն, ընդհանուր առմամբ, բնորոշ է բոլոր նախընտրական արշավներին՝ ընդգծելով, որ ընտրվելուց հետո դրանց հեղինակները միանգամից մոռացել են իրենց կոշտ դիրքորոշման մասին:

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները հիմնականում վերաբերում են տնտեսական հարցերին: Քաղաքական մասով տարաձայնությունները վերաբերում են արևելյան Ասիայում և Հարավչինական ծովում անվտանգության հարցերին: Սակայն ընդհանուր առմամբ Չինաստանը չի սպառնում աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիային: Ինչ վերաբերում է տնտեսական տարաձայնություններին, նշենք, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասորդը կազմում է 334 մլրդ դոլար:

Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփի նախագահության առաջին շրջանում իհարկե չին-ամերիկյան հարաբերություններին դժվարին ժամանակներ են սպասվում, սակայն երկարաժամկետ հեռանկարում, եթե Թրամփը հրաժարվի ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության գաղափարից, չին-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն, քանի որ Պեկինը հաջողությամբ է լեզու գտնում տնտեսական մրցակիցների հետ:

Ավելացնենք, որ Չինաստանի համար Օբամայի պաշտոնավարման շրջանը եղել է չին-ամերիկյան հարաբերությունների համար բավականին դժվարին: Օբամայի վարչակազմը Քլինթոնի պետքարտուղար եղած ժամանակ կտրուկ շրջադարձ է կատարել դեպի Ասիա, որի նպատակն էր ամրապնդել ամերիկյան միության համակարգն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Սա միանշանակ ուղղված էր Չինաստանին զսպելուն: Չինաստանին տնտեսապես մեկուսացնելու համար ԱՄՆ-ը ստեղծել է Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը: Միևնույն ժամանակ, ավելացվում էր տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: