Ի՞նչ կտա Թուրքիային Էլ-Բաբի ազատագրումը
Թուրքիան նոյեմբերի 18-ին հայտարարել է սիրիական Էլ-Բաբի շրջանում ռազմական գործողություն սկսելու մասին: Նշենք, որ ԻՊ-ից Էլ-Բաբն ազատագրելու թուրքական գործողությունը բացառապես Անկարայի նախաձեռնությունն է, և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, ինչպես հայտնում են ամերիկացի բարձրաստիճան զինվորականները, գործողության հետ որևէ կապ չունի:
Միևնույն ժամանակ Սիրիայի քրդական խմբավորումները հայտարարել են Մանբիջից հեռանալու մասին, այն դեպքում, երբ ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների հայտարարում էին, որ քաղաքը երբեք չեն հանձնի: Քրդերը պնդում են, որ քաղաքն իրականում չեն հանձնել, ուղղակի, ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքի պաշտպանությունը փոխանցել են տեղացիներին և իրենց օգնությամբ ձևավորված ռազմական խորհրդին (Մանբիջում հիմնականում բնակվում են արաբներ, որոնց նկատմամբ Թուրքիան այդքան էլ կատեգորիկ չի տրամադրված): Ամեն դեպքում, ինչպես և պնդում էր Անկարան «Եփրատի վահան» գործողությունը սկսելուց ի վեր, քրդերը հեռացել են Եփրատի արևելյան ափ:
Նշենք, որ Մանբիջի և Էլ Բաբի ռազմավարական նշանակությունը Սիրիայի քրդերի համար կայանում էր նրանում, որ վերջիններիս նկատմամբ վերահսկողության սահմանումը նրանց հնավարություն կտա միավորել Սիրիայի հյուսիսի քրդական տարածքները հյուսիսարևմտյան Աֆրին անկլավի հետ: Նշենք, որ օգոստոսի վերջին քրդական այս երկու շրջանների միջև հեռավորություն կազմում էր ընդամենը 25 կմ: Մանբիջի գրավումից հետո, որն ի դեպ սիրիական հակամարտության ողջ ընթացքում քրդերի վարած ամենադաժան մարտն էր, քրդերին մնացել էր Սիրիայի հյուսիսում միավորված Քրդաստանի ստեղծման համար ԻՊ-ից գրավել Էլ-Բաբը: Թուրքիան բազմիցս հայտարարել է որ Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումն իր համար անթույլատրել է, և քրդերի նման հաջողություններն են գլխավորապես, որ Թուրքիային դրդել են սկսելու «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որն Անկարային պնդմամբ ուղղված է «Իսլամական պետության» դեմ, սակայն դրա շրջանակներում ավելի շատ ավիահարվածներ են հասցվում հենց քրդերի դիրքերին:
Նշենք, որ Մանբիջը թողնելը, ինչպես նաև Ռաքքայի դեմ գրոհ համար բավականին մեծ ուժեր ուղարկելը բնավ սիրիացի քրդերի շահերից չի բխում, այն դեպքում, երբ իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Բաբի վրա թուրքական գրոհին զուգահեռ քրդական որոշ ջոկատները փորձում են քաղաքին մոտենալ արևելյան կողմից: Այս առումով քրդերի գործողություններում նկատվում է վերջիններիս նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ի հստակ ազդեցությունը: Նշենք, որ ԱՄՆ-ը հավանություն չի տալիս Սիրիայի հյուսիսում իր դաշնակից քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին, սակայն չի ցանկանում լուրջ առճակատում ունենալ նաև Թուրքիայի հետ՝ հատկապես, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումն ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն չունի և նույնիսկ չի բացառվում, որ նման հնարավորության մասին Վաշինգտոնի հայտարարությունները կոչված էին զուտ սիրաշահելու քրդերին: Միևնույն ժամանակ այսօր հստակ չէ, թե Սիրիայի և ընդհանրապես մերձավորարևելյան քաղաքականության հարցում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ինչ դրքորոշում կընդունի:
Թուրքիայի գործողությունների կապակցությամբ հետաքրքիր է նաև Սիրիայում միջազգային գլխավոր դերակատարներից նաև Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո Մոսկվայում նախընտրում են չնկատել Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ, չեն արձագանքում նաև Սիրիայում վերջինիս նախաձեռնություններին: Ռուսական ԱԳՆ-ն որոշեց նույնիսկ ուշադրություն չդարձնել քրդամետ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալահեթթի Դեմիրթաշի ձերբակալության փաստին, այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Լավրովը հանդիպել էր նրա հետ: Ակնհայտորեն Ռուսաստանը և Թուրքիան որոշակի՝ առնվազն նախնական պայմանավորվածություններ ունեն Սիրիայի հարցում, ինչի մասին վկայում է նաև երկու երկրների միջև վերջին շրջանում ակտիվացած շփումները հետախուզական, ռազմական, ինչպես նաև դիվանագիտական մակարդակներով: Նշենք, որ Թուրքիայի հիմնական խնդիրը Սիրիայում քրդական պետության ձևավորումը թույլ չտալն է: Ռուսաստանն էլ իր հերթին Սիրիայում փորձում է պահպանել իր ռազմաբազաները և ազդեցությունն ընդհանրապես: Սիրիայում Մոսկվայի և Անկարայի այս խնդիրները կարող են միանգամայն գոյակցել միմյանց հետ, սակայն դեռևս անհասկանալի է Էրդողանի ամբիցիանները Սիրիայի հարցով այժմ սահմանափակվում են միայն Սիրիայի քրդերին ճնշելով, թե՞ Անկարան պահպանում է Ասադին տապալելու և Դամասկոսում Անկարային ձեռնտու իշխանություն նշանակելու իր հավակնությունները: Նման պարագայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև շահերի լուրջ բախումն անխուսափելի է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Այս համատեքստում նշենք, որ Ռուսաստանը օրերս հայտարարել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մասին: Սակայն գործողությունը տեղի է ունենալում ոչ թե Հալեպի արևելյան շրջաններում, ինչպես ակնկալվում էր, այլ՝ Իդլիբում: Նշենք, որ վերջինս գտնվում է Թուրքիայի կողմից հովանավորվող ապստամբների վերահսկողության տակ: Սա, իհարկե, որոշակի ազդանշան է ուղղված Թուրքիային: Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Էլ-Բաբի ազատագրումից հետո Թուրքիան Սիրիայի հյուսիսում ազատագրած տարածքներում կարող է ձևավորել այսպես կոչված «սիրիական այլընտրանքային կառավարությունը» չափավոր ընդդիմության ներկայացուցիչներից: Հաշվի առնելով վերջիններիս շրջանում առկա տարաձայնություններն, այն իրականում ձևական բնույթ է ունենալու, սակայն Անկարայից ռազմական օգնություն խնդրելու վերջինիս «դիմումը» որոշակիորեն «կօրինականացնի» Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում՝ թույլ տալով ավելի լայնամասշտաբ գործողություններ սկսելու: Նշենք, որ մինչ այժմ Թուրքիան ցամաքային գործողությունները հիմնականում իրականացնում էր թուրք-սիրիական սահմանից՝ հաշվի առնելով թիրախների մոտ հեռավորությունը: Սակայն, ավելի հեռու գնացող նպատակների համար Թուրքիային հարկավոր է զորք մտցնել Սիրիայի տարածք, ինչն Անկարան որպես հակաահաբեկչական գործողություն արդեն չի կարող ներկայացնել:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ