Դասեր Կիպրոսի հակամարտության կարգավորման փորձերից
Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունը հերթական անգամ մոտ էր իր հանգուցալուծմանը, սակայն նոյեմբերի 22-ին կողմերին՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին և թուրք-կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակնջիին, չհաջողվեց համաձայնության գալ տարածքների հարցի շուրջ: Միաժամանակ դեռևս պահպանվում է հույսը, որ այս ձախողումը վերջնական փակուղի չի մտցնի երկու տարի առաջ նոր թափ ստացած բանակցությունները:
Չնայած բանակցությունները չհասան ցանկալի արդյունքին, այնուամենայնիվ կան մի քանի գործոններ, որոնք արժանի են հատուկ ուշադրության:
Առաջին՝ Կիպրոսի խնդրի շուրջ բանակցություններն ընթանում են ՄԱԿ-ի հովանու ներքո հնգակողմ ձևաչափով՝ Թուրքիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի Հանրապետության և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասնակցությամբ: Սակայն բանակցային գործընթացում իրական արդյունք արձանագրելու, կողմնակի ազդեցություններից խուսափելու համար վերջին փուլում բանակցություններն ընթանում էին Կիպրոսի երկու հատվածների անմիջական հանդիպումների ձևաչափով: Ենթադրվում էր, որ նրանք համաձայնության կգան կարգավորման հիմնական բաղադրիչների շուրջ, իսկ արդեն թուրքական զորքերի դուրսբերման և երաշխիքների հարցերը կքննարկվեն հնգակողմ համաժողովի ձևաչափով: Այս օրինակը ցույց է տալիս, որ ինքնորոշման ձգտող միավորի հետ անմիջական երկխոսությունը, անկախ միավորի ճանաչված չլինելուց և կարգավիճակից, նվազեցնում է կողմնակի գործոնների ազդեցությունը և մեծացնում իրական կարգավորման հնարավորությունը:
Երկրորդ՝ 2006թ.-ից ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հյուսիսային Կիպրոսին՝ շրջափակումից դուրս բերելու, սոցիալական, տնտեսական զարգացում ապահովելու, ԵՄ ստանդարտները հնարավորինս ապահովելու, քաղաքացիական հասարակության զարգացումը խթանելու նպատակով: Այս մոտեցումը կարելի է ամփոփել «ներգրավում առանց ճանաչման» բանաձևի ներքո: ԵՄ կողմից այս քաղաքականությունն իրականացվում է Կիպրոսի Հանրապետության հետ հետագա վերամիավորումը հնարավորինս առանց ցնցումների ապահովելու համար, սակայն սա նաև կարևոր նշանակություն է ունենում տեղի համայնքի փակվածությունը հաղթահարելու, երկխոսության հնարավորությունները մեծացնելու, դեպի ԵՄ շարժվելու ձգտումը մեծացնելու համար: Չի կարելի բացառել, որ մասամբ նաև ԵՄ անմիջական աշխատանքի արդյունք է այսօր բանակցությունների կառուցողականությունն ու թուրքական Կիպրոսի դիրքերի ճկունությունը՝ անցյալի համեմատ: Սա ևս փաստում է, ոչ չճանաչված միավորների հետ միջազգային դերակատարների աշխատանքը ոչ միայն զգալի ազդեցություն է ունենում տեղի բնակչության կյանքի որակի վրա, այլև օգնում է քաղաքական բանակցությունների առաջմղմանը:
Եվ երրորդը՝ այսօր Հյուսիսային Կիպրոսը կրկին համաձայնվել է քննարկել կղզու վերամիավորման հարցը: Իսկ դա նշանակում է, որ Կիպրոսի Հանրապետության քաղաքական էլիտան, երկու կողմերի քաղաքական երկխոսության մակարդակն ու ընդհանրապես Կիպրոսի Հանրապետության հռետորաբանությունն ու ժողովրդավարության մակարդակը հնարավորություն են տալիս թուրք-կիպրացիներին դիտարկել այդ պետության հետ միավորվելու և ընդհանուր պետության ներքո իրենց ապագան կառուցելու հեռանկարը: Երկու կողմերի անցած ճանապարհը հնարավորություն է տվել հաղթահարելու փոխադարձ թշնամանքն ու հնարավոր է դարձրել միավորման հարցի քննարկումը: Ուստի այլ հակամարտությունների համար ևս միավորման տարբերականեր առաջարկելիս հարկավոր է հաշվի առնել այս գործոնները և միասին ապրելու հնարավորությունը, այսպես կոչված՝ «համատեղելիությունը», որը պահանջում է թշնամանքի բացառում, ժողովրդավարության բարձր մակարդակ և այլն:
Սրանք, թերևս, մի քանիսն են այն դասերից, որ կարող են օրինակելի և ուսուցողական լինել նաև մյուս հակամարտությունների կարգավորման համատեքստում: Դրանք պետք է հաշվի առնեն թե՛ բանակցությունների կողմերը, թե՛ միջնորդները:
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ