ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ցանկանում է գնել ռուսական գազը ՀՀ հասցնող գազատարի բաժնետոմսերը

Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին: Այդ մասին հայտնել է աղբյուրը SOCAR Georgia-ում, հայտնում է Haqqin.az-ը:

«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան:

«Դեռ կոնկրետ ոչ մի բան ասել հնարավոր չէ: Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, կդիտարկենք այդ հարցը, բայց դեռ ոչ մի բան չկա»,-ասել է աղբյուրը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը:

«Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: