ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ անակնկալ է պատրաստել էրդողանը Կրեմլի համար

Mikhail Klimentyev / Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հայտարարությունը Սիրիայում Անկարայի գործողությունների իրական թիրախի վերաբերյալ Մոսկվայի համար միանգամայն նորություն էր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հույս հայտնելով, որ Անկարան այդ կապակցությամբ բացատրություններ կտա։

«Մենք, իհարկե, հույս ունենք, որ մոտակա ժամանակներս բացատրություն կստանանք մեր թուրք գործընկերներից այս կապակցությամբ։ Սա շատ լուրջ հայտարարություն է, որը հակասում է նախորդ հայտարարություններին, ինչպես նաև իրավիճակի մեր պատկերացմանը՝ որպես պետության, որի ռազմական ուժերը օրինական կերպով գտնվում են Սիրիական Արաբական Հանրապետությունում․․․», - նշել է Պեսկովը։

Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը Սիրիա են մտել՝ Բաշար Ասադի ռեժիմին վերջ տալու համար։ «Իմ հաշվարկով մոտ 1 մլն մարդ է մահացել Սիրայում: Մահերը դեռ շարունակվում են: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Ի՞նչ է այն անում: Իրաքում կա՞, նորից չկա: Մենք համբերեցինք... Եվ, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` «Սիրիական ազատ բանակի» օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար ենք մտել Սիրիա, ուրիշ ոչինչ», - հայտարարել է Էրդողանը:

Սա իսկապես նորությունն էր, քանի որ օգոստոսի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական զորքերի կողմից ցամաքային գործողություններ սկսելուց պահից Անկարան պնդում էր, որ դրանց նպատակն է ԻՊ դեմ պայքարը: Իհարկե, «Եփրատի վահան» գործողությունն իսկզբանե լուրջ շեղումներ տվեց հայտարարված նպատակներից՝ թիրախավորելով նաև քրդերին, սակայն մինչ այժմ Ասադի ռեժիմի դեմ պայքարի մասին խոսք չէր գնում:

Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև որոշակի պայմանավորվածություն կար, որի համաձայն՝ Ասադի կառավարական զորքերը Ռուսաստանի զինուժի աջակցությամբ պետք է գրավեին Հալեպը, իսկ Թուրքիան դրա դիմաց ազատություն էր ստանում գործելու երկրի հյուսիսում: Սակայն, Էրդողանի այս հայտարարությունը տհաճ անակնկալ մատուցեց Մոսկվային: Նշենք, որ էրդողանն իր այս նպատակների մասին հայտարարել է Հալեպում իրավիճակի կտրուկ փոփոխությունից հետո, երբ սիրիական բանակը ռուսական ԶՈւ աջակցությամբ գրավեց Հալեպի արևելյան մի շարք ռազմավարական նշանակության թաղամասերը՝ քաղաքի վրա վերահսկողության վերականգնումն էլ ավելի իրական դարձնելով:

Վերլուծաբանները չեն բացառում նաև, որ իրականում սա ուղղակի ներքին լսարանին ուղղված հայտարարություն էր, քանի որ Անկարան բազմիցս նշել է, որ Ասադի տապալումը իր հիմնական նպատակներից է, իսկ Հալեպում նման զարգացումների դեպքում ուղղակի լռելն «անհասկանալի» կլիներ: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Թուրքիան պատրաստ չէ ևս մեկ անգամ առճակատման գնալ Ռուսաստանի հետ, իսկ Էրդողանի վերջին հայտարարությունը ենթադրում է հենց դա:

Այպիսով, ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերից կարճ ժամանակ անց այդ հարաբերությունները կրկին վտանգված են. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գործողությունները կհետևեն Էրդողանի այս հայտարարությանը...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: