«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները բաց նամակ են հղել Բան Կի-Մունին
Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի հիմնադրամը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան կազմակերպել են ընդունելություն՝ մեծարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ում պաշտոնավարումն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել Բան Կի-Մունին.
«Հարգելի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն,
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը` աշխարհի առավել կարիքավոր մարդկանց մասին իրազեկման բարձրացման եւ աջակցության գործում Ձեր հաստատակամ նվիրվածության համար:
Մենք գնահատում ենք Ձեր՝ մարդկության ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու գործողությունները համախմբելու եւ խթանելու ջանքերը: Անպաշտպաններին աջակցելու Ձեր գործունեության շնորհիվ Դուք կյանքի եք կոչում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգին, որը փառաբանում է այն մարդկանց, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքն այլոց փրկելու համար: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, հավատարիմ մնալով ՄԱԿ-ն առաջընթացի բարձրակետ դարձնելու Ձեր նպատակին, հասել եք նշանակալի արդյունքների՝ հատկապես կանանց, երեխաներին եւ կարիքավորներին աջակցելու ուղղությամբ:
Մասնավորապես, մենք երախտագիտություն ենք հայտնում անցյալի դասերն ապագայում գիտակցված որոշումների եւ գործողությունների վերածելու Ձեր նվիրվածության համար: «Ավրորա» ամենամյա մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ուստի, մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ ոճիրի կանխարգելման միջազգային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձեւը վավերացնելու համար: Մենք շնորհակալ ենք, որ բանաձեւը ճանաչում է, որ ցեղասպանության կանխարգելումը շարունակում է մնալ հատուկ պարտավորություն ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակում: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ դեկտեմբերի 9-ն ամեն տարի միջազգային հանրության համար ունի հատուկ կարեւորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության հռչակագրի մասին իրազեկվածությունը, դրա դերը ցեղասպանության ոճիրի դեմ պայքարի եւ կանխարգելման, ինչպես նաեւ այսօր եւ պատմության ընթացքում զանգվածային բռնությունների զոհերի հիշատակի համար:
Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարումն ավարտվում է, միանալով աշխարհում բազում մարդկանց, մենք շնորհակալություն ենք հայտնում հանրությանը ծառայելու Ձեր նվիրվածության համար: Հուսով ենք, որ մենք էլ կունենանք դեր Ձեր ժառանգությունը շարունակելու գործում:
Խորին հարգանքով՝
Նուբար Աֆեյան
Վարդան Գրեգորյան
Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ»
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
