ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիայում հայերին վիրավորած թուրք գործիչը դատարանում ներողություն է խնդրել

YouTube

Նախորդ տարի ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս  Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հակահայկական արտահայտություններ հնչեցրած թուրք գործիչ Բարբարոս Լեյլանի նկատմամբ դատական հայց է  ներկայացվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «ANF» գործակալությանը:

Շվեդիայում լեգալ գործունեություն իրականացնող թուրքական ազգային ասոցիացիայի արդեն նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանին, ով հանրահավաքի ընթացքում  օգտագործել էր «շուն հայերը պետք է զգուշանան, մահ` հայ շներին» արտահայտությունը, նախօրեին դատարանում ցուցմունք է տվել:

Լեյլանին, մեկնաբանելով իր այդ հայտարարություններն, ասել է, թե իբր հանրահավաքի օրը «վատ ինքազգացողություն է ունեցել, հոգեբանական  ծանր վիճակում է եղել և ելույթ է ունեցել առանց նախապես պատրաստված տեքստի»: Փորձելով արդարանալ՝ Լեյլանին պնդել է, թե իբր «շուն» բառը ասել է, ոչ թե «խաղաղասեր, այլ ահաբեկչությանը սատարող» հայերին մեղադրելու նպատակով:

Իսկ ցուցմունքի վերջում դատավորի այն հարցին, թե մեղադրյալը ավելացնելու բան ունի, թուրք գործիչը ասել է. «Ներողություն եմ խնդրում»:

Դատախազը, նշելով, որ Լեյլանիի օգտագործած արտահայտությունը էթնիկ խմբի նկատմամբ ատելություն հրահրող հանցագործություն է, վերջինիս համար պահանջել է պայմանական ազատազրկում և տուգանք:

Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 9-ին  Ստոկհոլմում տեղի ունեցած ցույցի տեսանյութը հեռարձակվել էր շվեդական հեռուստալիքներից մեկով և մեծ քննադատության էր արժանացել, ինչից հետո Լեյլանին նշել էր, որ այդ ամենն ասել էր պահի ազդեցության տակ, և դրանք չի կարելի դիտարկել որպես սպառնալիքներ:

Սակայն նրա արդարացումը, միևնույն է, չէր ընդունվել: Բարբարոս Լեյլանին  ստիպված է եղել հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից:

Բացի այդ դեպքից հետո Ստոկհոլմում գործող շուրջ 50 հայկական, քրդական և շվեդական կազմակերպություններ դիմել էին դատախազություն՝ պահանջելով պատժել Լեյլանիին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: