ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում վիրավորված 19-ամյա և 24-ամյա զինծառայողների վիճակը կայուն ծանր է. «Մուրացան» հոսպիտալի տնօրեն

president.am
Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ  2 զինվորներ են վիրավորվել:

«Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։ 

«Քաջիկ Բադալյանի վիճակը ծանր կայուն է, որովայնի թափանցող վիրավորում է և աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում: Կարապետ Միքայելյանի վիճակը ևս ծանր կայուն է, Կարապետի մոտ գլխի թափանցող վիրավորում է»,- ասաց Ասատուրյանը:

Հարցին, թե 2 զինվորների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, հոսպիտալի տնօրենը պատասխանեց. «Իհարկե, սպառնում է: Հրազենային վիրավորում է, իհարկե, կյանքին վտանգ կարող է սպառնալ և սպառնում է»:  

Նշենք, որ «Արմենպրես»-ը տեղեկացնում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված մեկ այլ վիրավոր զինծառայողի՝ Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանի մասին։

Արցախի զինվորական հոսպիտալից Tert.am-ին հրաժարվեցին տեղեկություն հայտնել վիրավոր Գագիկ Պողոսյանի այնտեղ գտնվելու և վիճակի մասին։

Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: