ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ով կգլխավորի միավորված զորախումբը ռազմական դրության ժամանակ, կորոշեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները

Հայաստանի և Ռուսաստանի միավորված զորախումբը նոր ռազմական միավորում չէ, այլ արդեն գործողի ստորաբաժին: Ռազմական դրության ժամանակ նրան կմիանան Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը: Այս մասին Sputnik Армения-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով օրերս Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրած համաձայնագիրը:

Հայաստանի և Ռուսաստանի միավորված զորախումբը կգլխավորի հայ սպա: Խաղաղ ժամանակ զորախումբը կղեկավարի գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, իսկ թե ով կգլխավորի այն ռազմական դրության ժամանակ կորոշեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները:

Զորախմբի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն բացահայտվում ռազմավարական նկատառումներից ելնելով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: