Արցախի կարգավիճակի հարցը չի կարող տարանջատվել կարգավորման մյուս բաղադրիչներից
Վերջին շրջանում տարբեր մակարդակներով կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել Արցախի վերջնական կարգավիճակի հարցը: Այս հարցի վերաբերյալ հայկական կողմերի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի պատկերացումներն ու մոտեցումներն ակնհայտորեն տարբերվում են: Սա ևս մեկ անգամ դրսևորվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությամբ, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարց բարձրացնել նախնական փուլում նշանակում է թաղել խաղաղ գործընթացը»:
Այս համատեքստում, սակայն, երևի թե անհրաժեշտ է անել մի քանի պարզաբանում:
Նախ, բանակցային սեղանի շուրջ քննարկվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչները, այդ թվում նաև կարգավիճակի հարցը: Այս մասին մի քանի անգամ հայտարարել են նաև համանախագահները, և Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե կարգավիճակի մասին բարձրաձայնելը նախնական փուլում կարող է խանգարել խաղաղ գործընթացին, ոչ այլ ինչ է, քան հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանության խախտում:
Երկրորդ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիցս են հայտարարել, որ բանակցություններն իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Նման պարագայում հարց է առաջանում, թե ազգերի ինքնորոշման իրավունքը տարանջատելով մյուսներից, ինչի՞ է ձգտում Ադրբեջանը:
Երրորդ, 1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով արդեն իսկ որոշել է իր կարգավիճակը՝ ունենալ անկախ պետություն, և նոր հանրաքվեի համաձայնելը զիջում է նրանց կողմից՝ հանուն հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման:
Այս համատեքստում պետք է նաև նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես Ալիևն է պատկերացնում, երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանի Հանրապետության: Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան, հայ զինվորների գլխատումներն ու քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Արցախի ժողովուրդը, մեղմ ասած, չի կարող որևէ ընդհանուր բան ունենալ Ադրբեջանի հետ: Ավելին, կարծես թե Ադրբեջանի իշխանությունները մոռացել են, որ հենց իրենք են 1998թ-ին հրաժարվել «Ընդհանուր պետություն» փաթեթից:
Այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Բաքուն չի կարող որևէ լուծում պարտադրել, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի այդ երկրի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, չի կարող դրվել հարցականի տակ՝ վտանգելով կարգավորման խաղաղ գործընթացը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ