ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանրահայտ հայ ծնծղայագործ Զիլճյանների արվեստի շարունակողը թուրք է

Ermenihaber

Թուրքիայի Էդիրնե նահանգի Ուզունքյոփրու շրջանում բնակվող Մուստաֆա Էրը շարունակում է հայ աշխարհահռչակ ծնծղայագործ Զիլճյան ընտանիքի արվեստը: Թուրքական «Doğan»  լրատվակայքի տեղեկացմամբ՝ Էրը իր 12 հոգանոց թիմով ձեռագործ ծնծղաներ է պատրաստում, որոնք մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Ամերիկայի, և Եվրոպական երկրների բազմաթիվ անվանի երաժիշտներ օգտագործում են հենց այստեղ հատուկ պատվերով պատրաստված ծնծղաները:

Էրն այս մասնագիտությունը սովորել է պոլսահայ մի վարպետից և արդեն 14 տարուց ի վեր զբաղվում է ծնծղայագործությամբ: Նա նշում է, որ մատնահետքերի նման ծնծղաներն էլ երբեք մեկը մյուսին նման չեն լինում, չեն կրկնվում: Դրանք պատրաստվում են պղնձի, անագի և բրոնզի խառնուրդից և  բացառապես ձեռքի աշխատանք են: Էրն ու իր ընկերները օրական շուրջ 25-30 ծնծղա են պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 25 -250 ԱՄՆ դոլար:

Թեև թուրքական աղբյուրը չի նշում այն հայ վարպետի անունը, ով Մուստաֆա Էրին է փոխանցել ծնծղա պատրաստելու գաղտնիքը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա եղել է հռչակավոր պոլսահայ Զիլճյան ընտանիքի ներկայացուցիչներից կամ աշակերտներից, քանի որ հենց նրանք են եղել ծնծղայի առաջին վարպետներն ու դարեր շարունակ սերնդեսերունդ փոխանցել ծնծղայի պատրաստման գաղտնիքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: