ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենք մատակարարելու սահմանափակումները

Tsgt. Dana Flamer / ZUMAPRESS.com / Globallookpress.com

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարելու սահմանափակումները, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հուշագրում:

«Գործողությունները, որոնք ներառում են պաշտպանական ապրանքների և ծառայությունների տրամադրում այն արտասահմանյան ուժերին, ոչ կանոնավոր ուժերին, խմբերին կամ առանձին անձանց, որոնք օժանդակում կամ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը, կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար»,- ասվում է փաստաթղթում:

Օբաման նաև չեղարկել է դեպի Սիրիա ֆինանսավորում ուղղելու արգելքը։ Սիրիան գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո որպես ահաբեկչությանն աջակցող երկիր։

Չեղարկված սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ պետքարտուղար Ջոն Քերին և Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը ստանան Կոնգրեսի հավանությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  13° 
    27.05.2024
    28°  15° 
    28.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: