ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Window-Shopping. Ամանորյա ամենայուրօրինակ ցուցափեղկերը

Ամանորյա տոներին, բացի քաղաքային տոնածառերից, փողոցի լույսերից և սուրբծննդյան տոնավաճառներից, հրաշալի տրամադրություն են ստեղծում նաև տարբեր խանութների գունեղ ցուցափեղկերը, որոնք երբեմն այնքան գեղեցիկ են ստացվում, որ ժամերով կարելի է քայլել և ուսումնասիրել բոլոր զարդարանքները:

Ձեզ ենք ներկայացնում տարբեր տարիների ամենայուրօրինակ և հեքիաթային ցուցափեղկերը՝ աշխարհի տարբեր քաղաքներից:

Նրանք, ովքեր այցելել են Փարիզ, անշուշտ, անտարբեր չեն անցել Printemps հանրախանութի կողքով, որն ունի երկարամյա պատմություն: 1865թ-ից ի վեր այս հանրախանութը հանդիսանում է հազարավոր ֆրանսիացիների և զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը: Ամանորյա տոների կապակցությամբ Printemps-ն ամեն տարի հրավիրում է ոճաբանների և հանրությանը ներկայանում շլացուցիչ ու փայլփլուն ցուցափեղկերով:

Image result for printemps new year decorations

Image result for printemps new year decorations

Related image

Swarowski հայտնի ավստրիական ընկերությունը, որը հիմնադրել է Դանիել Սվարովսկին 1895 թվականին, ո՛չ միայն ուրախացնում է կանանց իր շողշողուն քարերով ու զարդերով, որոնք թեև իսկական ադամանդ են հիշեցնում, բայց շատ ավելի մատչելի են, այլև տրամադրություն է բարձրացնում իր ամանորյա շքեղ դեկորացիաներով:

Related image

Tiffany & Co. լեգենդար ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1837թ-ին: Ոսկե ու արծաթե զարդերից մինչև ճենապակյա ու կաշվե իրեր, գրենական պիտույքներից մինչև տարբեր աքսեսուարներ, այն միշտ էլ պահանջարկ է վայելել բարձրաշխարհիկ գնորդների շրջանում: Tiffany-ի գլխավոր խանութը գտնվում է Նյու Յորքի Մանհեթենում, որտեղ էլ հենց նկարահանվել է Օդրի Հեփբերնի հայտնի «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմը: Tiffany-ն, ոճի ու ճաշակի մասին իր պատկերացումներին համահունչ, ամեն տարի շլացնում է զարմանահրաշ ամանորյա ցուցափեղկերով:

4.1

Բրիտանական աշխարհահռչակ Burberry ապրանքանիշը ո՛չ միայն սիրված է իր ներդաշնակ համադրությունների, վանդակավոր հայտնի նախշերի և բարձրորակ կտորների համար, այլև ամանորյա իր ցուցափեղկերի, որոնք հատկապես գեղեցիկ են բրենդի լոնդոնյան գլխամասում:

Related image

Անչափ ինքնատիպ են նաև Moschino իտալական հանրահայտ ապրանքանիշի խանութների ձևավորումները: Այն անսպառ երևակայությունը, որը դրսևորվում է Moschino-ի հագուստների, կոշիկների և պայուսակների մեջ, չի պակասում նաև ամանորյա զարդարանքներից:

Related image

Փարիզյան հայտնի մեկ այլ Galeries Lafayette հանրախանութում է գտնվում սիրված Louis Vuitton ֆրանսիական ապրանքանիշի խանութը, որը տարեց տարի է՛լ ավելի կրեատիվ մոտոցումներ է ցուցաբերում իր ամանորյա տոնական ցուցափեղկերին:

Image result for louis vuitton christmas decorations

Related image

Bergdorf Goodman-ը ԱՄՆ հայտնի հանրախանութներից է. այստեղ իրենց տեսականին են ներկայացնում ամենանորաոճ ապրանքանիշերը: Այստեղ նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր, իսկ դիզայներներից շատերը հենց այս հանրախանութում են սկսել իրենց կարիերան: 

6.2


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: