ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի անձինք, ովքեր ծնվել են աքլորի տարում

www.greatpicture.ru

2017թ.-ն աքլորի տարին է, թերևս առավել սպասվածը հենց այդ տարվա «տերերի համար»:

Աքլոր

Չինական հորոսկոպի 10-րդ նշանն է:

Աքլորի տարիներն՝ ըստ չինական օրացույցի՝ 1909,1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017, 2029…

Աքլորի տարում ծնված մարդկանց մասին

Աքլորի տարում ծնված մարդիկ շատ մեծ նշանակություն են տալիս իրենց արտաքին տեսքին: Այս մարդիկ կարող են թվալ պահպանողական, սակայն ունակ են ժամեր անցկացնել սեփական արդուզարդի վրա և առանց աչք թարթելու մեծ գումարներ ծախսեր որևէ  աքսեսուար ձեռք բերելու վրա:  Մինչդեռ սա չի նշանակում, որ նրանք չեն մտածում փողի մասին: Ճիշտ հակառակը, այս տարում ծնված մարդիկ կարող են շատ ժամանակ ծախսել նախընտրած ապրանքի էժան տարբերակը փնտրելու վրա, և եթե անգամ այդ տարբերությունը չնչին լինի, գոհ կմնան խնայած գումարի համար:

Աքլորի տարում ծնված մարդկանց բնավորության դրական կողմերը: Ուղղամիտ են, արդար, աշխատասեր, նախաձեռնող, գործնական են և միաժամանակ առատաձեռն:

Բնավորության վատ գծերը: Աքլորները կարող են լինել չափից դուրս էգոցենտրիկ, չափազանց հավակնոտ, ինքնագլուխ, մոլեռանդ, հաճախ են ինքնամփոփվում:

Աքլորի տարում ծնված մարդու համար առավել հարմար զբաղմունքները. գործարարություն, ռեստորանի սեփականատերի պաշտոն, դասախոսություն և վիրաբուժություն:

 

Աշխարհի հայտնի «աքլորները»

1729թ.-ին ծնվել է Եկատերինա 2-րդ թագուհին, 1777թ. ծնվել է Ալեքսանդր 1-ինը:

Աքլորի տարում են ծնվել նաև ամերկացի գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը, սովետական գրող Վադիմ Միխայլովիչ Կոժևնիկովը (1909թ.), Ջուզեպպե Վերդին (1813թ.), իտալացի օպերային երգիչ Էնրիկո Կարուզոն (1873թ.), ֆրանսիացի դերասան Ժան- Պոլ Բելմոնդոն (1933թ.), Յոհան Շտրաուս կրտսերը (1825թ.), Յուրի Վլադիմիրովիչ Նիկուլինը (1921թ.), Լեոնիդ Յակուբովիչը, Նիկիտա Միխալկովը, ABBA  խմբի մեներգչուհի Անի-Ֆրիդ Լյունգստադը, «Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռոստարգուևը (1945թ.), Ջենիֆեր Էնիսթոնն ու հոքեիստ Սերգեյ Ֆյոդորովը(1969թ.), Դիմա Բիլանը, Անդրեյ Արշավինը, Ջեսիկա Ալբան (1981թ.):

Հայաստանյան քաղաքական գործիչների շրջանակում «Աքլոր» է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: