ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է վտանգավոր Կարմիր աքաղաղի տարին

ЯСИА

Կարմիր կրակոտ կապիկի տարին փոխարինվեց  Կարմիր աքաղաղի տարով, սակայն  եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ  նոր տարին ստիպված ենք լինելու ապրել կրակե նշանի տակ, ապա դժվար թե հնարավոր կլինի հանգիստ կյանքի ակնկալիքներ ունենալ… Կենդանակերպի բոլոր նշաններին բազմաթիվ փորձություններ են սպասվում այս տարի, քանի որ աքաղաղը լիդերների է սիրում, սակայն ոչ բոլոր նշանները լիդերական հատկանիշներ ունեն:

Պետք է տրամադրվել լուրջ և պատասխանատու ձևով. անկանխամտածված և ռիսկային քայլերի չդիմել, կոնֆլիկտի մեջ չմտնել, քանի որ աքաղաղը հայտնի սադրիչ է և կռվարար, իսկ տարվա ընթացքում այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավոր կլինի «գլխին փորձանք բերել» բավականին շատ են լինելու:

Այնպես որ, պետք է զգույշ լինել, զգոն և խելամիտ:

Աստղագետների կարծիքով՝ 2017 թվականին ակնկալվում են արմատական փոփոխություններ մեր ողջ մոլորակի հասարակական կյանքում…

Շարունակվելու է լիդերության համար մղվող պայքարը: Իսկ ավելի վաղ սկսված հակամարտությունները դժվար թե իրենց ավարտին մոտենան.  աքաղաղը թույլ չի տա:

Որոշ աստղագետներ կանխատեսում են չափազանց անկայուն իրավիճակ աշխարհում, սակայն հաշվի առնելով մոլորակների դասավորությունը, դեռևս լուրջ անհանգստանալու կարիք չկա:

Աքաղաղի տարվա առանձնահատկությունները

Ֆինանսական միջոցներ

Գումարի առումով լարվածություն կստեղծվի տարեսկզբին: Դա պայմանավորված է աշխարհում տիրող անկայուն տնտեսական վիճակով:

Կարմիր Աքաղաղը գումարին վերաբերում է կրակոտ ձևով: Նրա համար գումարը հաջողության հիանալի ցուցանիշ է հանդիսանում: Եթե ցանկանում եք ֆինանսապես ավելի անկախ դառնալ, ապա ոչ թե գումար ցանկացեք, այլ հաջողություն Ձեր աշխատանքում, այդ դեպքում բոլոր մյուս բաղադրիչներն ինքնաբերաբար կհաջողվեն: 

Առողջություն

2017 թվականը վտանգավոր է նրանց համար, ովքեր չեն հետևում իրենց առողջությանը:  Դուք պետք է մտածեք այն մասին, որ բոլոր հիվանդությունները վաղ թե ուշ վերածվելու են իսկական խնդրի:  Եթե ​​դուք ունեք քրոնիկ հիվանդություն, մի երկմտեք ամրապնդելու ձեր առողջությունը, և  առաջին իսկ ախտանշանների դեպքում, դիմեք բժշկի օգնությանը: Մի անտեսեք վիտամինները, առողջ սնունդը և մաքուր օդում վարժություններ կատարելը:  Ֆիզիկական աշխատանքը պարտադիր է Կենդանակերպի բոլոր նշանների համար: Կրակոտ Աքաղաղը չի սիրում ծույլ մարդկանց: Միայն նրանք, ովքեր աշխատում են իրենց վրա արժանի կլինեն Աքաղաղի աջակցությանը:

Կարիերա

Գալիք տարվա բնութագիրը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Աքաղաղի տարին  լավագույն ժամանակն է  գործունեության ոլորտը փոխելու համար: Մի վախեցեք փորձել ինքներդ ձեզ այլ ոլորտներում. սովորեք և հարստացրեք ձեր գիտելիքները: Սա վերաբերում է ոչ միայն մտավոր, այլ նաև ֆիզիկական ունակություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: